Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մրգերի փոխարեն նկարեցի զինամթերք


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեղանկարիչ, «Ազգային լեգեոն» ջակատի անդամ, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:


– Ավարտելով Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը` ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց ռազմական գեղարվեստով, և ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմական գեղարվեստը:


– 2002 թ. ավարտելով Գեղարվեստի ակադեմիան` սկսել եմ զբաղվել անհատական, պրոֆեսիոնալ գործունեությամբ: Ռազմական գեղարվեստը Հայաստանում է ստեղծվել. այն գեղարվեստի ուղղություն է, այստեղ գլխավոր թեման հենց ռազմականն է:


Արցախյան շարժմանը մասնակցությունը շատ մեծ դեր խաղաց իմ ստեղծագործական կյանքում: Այնպես ստացվեց, որ պատերազմի ընթացքը համընկավ իմ ուսանողական շրջանի հետ: Մեր ջոկատի հիմնական անդամները արվեստի բնագավառի ներկայացուցիչներ էին: Մենք հանդիպեցինք «Ասպետ» ջոկատի հրամանատար Ալեքսանդր Մելքոնյանին, որն արդեն կայացած նկարիչ էր, քանդակագործ, Նկարիչների միության անդամ: Մեծ դեր խաղաց հենց այս հանդիպումը:


Պատերազմից հետո հայտնվեցի ստեղծագործական փնտրտուքների մեջ և այդ փուլում ոչ օրդինար իրավիճակներից ելնելով` սկսեցի զբաղվել ռազմական գեղարվեստով:


Իմ առաջին գործը, որ արել եմ1995 թ.-ին, դիպլոմային աշխատանքս էր, որը կոչել էի «Հուշեր պատերազմից», և հենց այդ նույն տարիներին Ալեքսանդր Մելքոնյանն աշխատում էր փորձարարական նախագծի վրա, որը նույնպես պատերազմի թեմային էր անդրադառնում: Այս ուղղությունը Ալեքսանդր Մելքոնյանն է ստեղծել, ես ուղղակի նրա հետևորդն եմ:


Սաշը սա չէր ուզում ուսմունքի վերածել, ուզում էր ավելի շատ կոչի վերածել և մանիֆեստ հայտարարվեր, որ հայ իրականության մեջ նոր տեսակ է առաջանում պատերազմից հետո, և այդ տեսակը նա կոչեց ռազմական գեղարվեստ, և 1996թ. դա հայտարարվեց որպես ուղղություն:


Դա բաց համակարգ էր, որին կարող էին միանալ բոլորը, ովքեր ցանկություն ունեին: Սաշը շատ էր ուզում, որ այս ուղղության ներքո Ղարաբաղի խնդիրը բարձրանա: Ժամանակակից կերպարվեստում սա նոր ուղղություն էր, որի հիմնադիրը Ալեքսանդր Մելքոնյանն է, որը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհում` իր ոչ սովորական մոտեցումով և վերլուծություններով դեպի կյանքը և աշխարհակառույցը:


Ցավոք, 2002թ. Սաշան մահացավ, և ես մենակ մնացի: Այս ուղղությունը կոմերցիոն չի կարող լինել, ավելի շատ գաղափարական է և պահանջում է, որ մարդիկ ավելի շատ կարդան և շատ մտածեն:


– Ո՞րն է ռազմական գեղարվեստի փիլիսոփայությունը:


Բացի պատերազմի փորձառությունների գեղարվեստական մեկնաբանությունից, այստեղ կա նաև գոյության փիլիսոփայությունը, որտեղ ամեն ինչ սրվում է մարդկանց մոտ, ինքնաբացահայտումն է գալիս, այսինքն` մարդը չգիտեր մինչ այդ, որ կարող է քաջություն դրսևորել և հանկարծ առիթը ստեղծվում է, և նա դառնում է արի:


Սա աշխարհայացք է, որը ձևավորվում է կյանքի և մահվան սահմանագծում, որն էլ դրսևորվում է պլաստիկ արվեստի ճյուղով:


Եթե տեսաբանները կարողանային խորանալ և հասկանալ սրա փիլիսոփայությունը և մեկնաբանություններ տալ, այս ուղղությունը կարող էր ընդլայնվել և դառնալ պատերազմից ծնված ձայն:


Ռազմական գեղարվեստը նաև արցախյան խնդրին անդրադառնալու անուղղակի ձևերից մեկն է, որը շատ ավելի հզոր է, քան ուղղակի պրոպագանդան: Այս տարի ինձ հրավիրել են Ստոկհոլմ և Շվեդիա անցկացնելու գործնական աշխատանք` ռազմական գեղարվեստի մասին և ներկայացնելու Ալեքսանդր Մելքոնյանի գաղափարները:


– Մի փոքր խոսենք ձեր աշխատանքների մասին:


– Ես ժանրային անդրադարձ արեցի, այսինքն` կա այսպիսի ժանր, օրինակ` բնապատկեր, ես արեցի ռազմական բնապատկեր, արեցի ռազմական պորտրետ, ռազմական նատյուրմորտ, մրգերի փոխարեն` օգտագործում էի զինամթերք:


Ամեն ինչ միջնորդավորված էի պատկերում, ինչ-որ բանի միջով. թե՛ դիմանկարները, թե՛ բնապատկերները: Ես իմ այդ շարքն առաջին անգամ ցուցադրեցի 2003թ. «Ալիատորական արվեստ» համակովկասյան փառատոնի շրջանակներում:


2004 թ. մասնակցեցի Գյումրիի «Բիենալե» փառատոնին մի նոր աշխատանքով, որը ժամանակակից արվեստին հատուկ մոտեցմամբ արվեց, այսինքն ինստալացիա` համադրություն: Օգտագործեցի ռազմամթերքի արկղեր, արեցի անհայտ զինվորի գերեզմանոցի իմիտացիա:


– Ասացիք, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ եք սկսել ստեղծագործել, ինչպե՞ս եղավ, որ մասնակցեցիք հերոսամարտին:


– Ես պատերազմ գնացի 16 տարեկանում: Պետք էր` գնացի, որովհետև միգուցե արկածախնդրություն էի փնտրում, հերոսանալու հնարավորություն կար, միգուցե հենց օրորոցից էր գալիս:


Որ սկզբից մեզ մերժում էին և չէին տանում ջոկատ, մենք` տարբեր ջոկատներից մերժվածներս, միացանք և ստեղծեցինք «Ազգային լեգեոն» ջոկատը: Հիմքում դրեցինք բանակի գաղափարը և համոզված էինք, որ «Ազգային լեգեոնի» վրա ստեղծվելու է բանակ, որը պետք է մեր երազած բանակը լինի:


Սակայն մենք հիասթափություն ունեցանք. մեր բոլոր ջանքերը հայտնվել բանակի կառուցվածքի ներսում` չստացվեցին: Մեր երազանքի բանակը չստեղծվեց, բայց դա չի նշանակում, որ այսօրվա բանակը արժեք չի: Բանակը ազգի ոգու մանուկն է և շատ զգայուն, և նրան կեղտոտ ձեռքերով չի կարելի ձեռք տալ:


 



 


 


                                                                                     


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում