Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

70-ամյա կնոջը բռնաբարել փորձած 24-ամյա տղան մեղքը չի ընդունում

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Իջևան քաղաքի 70-ամյա բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գործով դատավարությունը: Դատարանում է եղել ինչպես տուժած Սուսաննա Բեկնազարյանը, այնպես էլ նրա դուստրը, ով, ի դեպ, այսօր խնդրել է նախագահող դատավորին հնարավորության դեպքում փակել այս գործը, քանի որ մայրը արտահայտված վատ հիշողություն ունի, իսկ տղան երիտասարդ է:

Իսկ նախկինում դատված Վազգեն Օհանյանը թեև նախաքննական փուլում բռնաբարության փորձ կատարելու մեջ իրեն մեղավոր էր ճանաչել, այնուհետ հրաժարվել դրանից, այսօր դատարանում իրեն միայն գողության մեջ է մեղավոր ճանաչել, իսկ բռնաբարության փորձի մեջ` ոչ:

Հիշեցնենք, որ Իջևան քաղաքի 24-ամա բնակիչ, նախկինում դատված Վազգեն Օհանյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում, գողության նպատակով մտել է Իջևան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, բռնություն կատարելով և բռնության սպառնալիքներ տեղալով ` 70-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ է կատարել, ինչին սակայն խանգարել է ծեր կնոջ թոռը` Գարուշ Խաչատրյանը: Երիտասարդն այս պահին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածի 1-ին մասով:
Տուժող Սուսաննա Բեկնազարյանի կողմից դատարանում հնչեցված ցուցմունքներից պարզ է դարձել, որ կինը հիշողության հետ խնդիրներ ունի, սակայն նրա հարցաքննությունը դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունից հետո: Իսկ առայժմ դատարանում ցուցմունք է տվել միայն ամբաստանյալի հայրը` Օնիկ Օհանյանը:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում