Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Արտակ Նազարյանի գործով վկան ահաբեկված է և դատարան չի ներկայանում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննման ենթակա վկաների բացակայության պատճառով հետաձգվել է 2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Դատարանում այսօր պետք է ցուցմունք տային առանցքային վկաներից Արման Մնացականյանը և Արտյոմ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Արման Մնացականյանը այն վկան էր, որը երկար ժամանակ անհասկանալի պայմաններում պահվում էր ՌՈ-ում, և նրա ցուցմունքներում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները շատ հակասություններ էին արձանագրել, որոնք ուսումնասիրման առարկա էին: Տուժող կողմը մինչ օրս պնդում է, որ Ա. Մնացականյանից նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինաբար: Ռազմական ոստիկանության կողմից նրա վրա ճնշումներ են գործադրվել` դեպքից հետո նրան և մի քանի այլ զինծառայողների տարել են Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն և պահել քսաներեք օր: Դատարանում Ա. Մնացականյանը նաև նշել է` հայտնի չէ, թե իրեն երբ են զորացրելու: Վկան ապօրինաբար պահվել է ռազմական ոստիկանությունում: Նա նույնիսկ դատարանի դահլիճ ներկայանում էր ռազմական ոստիկանների ուղեկցությամբ, իսկ առանցքային վկայի ցուցմունքներում առկա հակասությունները տուժող կողմի ներկայացուցիչները պայմանավորում էին նրանով, որ ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում այսօր Արման Մնացականյանի բացակայության պատճառները ներկայացրել է Արմավիրի մարզի ոստիկանության ներկայացուցիչը, որը հայտնել է, որ տղան առողջական խնդիրների պատճառով հանրապետությունից դուրս է մեկնել` բուժման նպատակով, սակայն որևէ փաստաթուղթ կամ տեղեկանք սրա վերաբերյալ դատարանին չի ներկայացվել: Իսկ գործով մյուս վկայի` Արտյոմ Մկրտչյանի բացակայությունը որևէ կերպ չի պարզաբանվել, սակայն, Ռուբեն Մարտիրոսյանի համոզմամբ, այս վկան դատարան չի գալիս, քանի որ ահաբեկված է, ճիշտ այնպես, ինչպես նախաքննության ժամանակ. «Նա այն վկան է, որը հրաժարվեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից ու հայտարարեց, որ դրանք իրենից այլ ճանապարհներով են կորզվել»,- մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Գործով հաջորդ դատական նիստը դատարանն այսօր նշանակել է հաջորդ շաբաթվա մեջ, սակայն, իրավապաշտպանի փոխանցմամբ, պաշտպաններից մեկի բացակայության պատճառով այն չի կայանա և կտեղափոխվի դրան հաջորդող շաբաթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում