Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 18-ին կքննարկի «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին տուգանելու հարցը:
Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությանը ՀՌԱՀ-ը օրերս տուգանեց մեկ միլիոն դրամով՝ խորհրդարանի ընտրության օրը ուղիղ եթերում քարոզչական նյութ հրապարակելու համար:
«Երկիր Մեդիային» կտուգանեն նախընտրական համամասնական ընտրացուցակով գրանցված կուսակցությունների քարոզարշավի հանդեպ խտրական մոտեցում ցուցաբերելու համար: