Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն առաջարկել է ավելացնել հարկերը, կրճատել սոցիալական վճարումները և չեղյալ համարել պետական ծառայողների քառօրյա աշխատանքային օրը՝ 16 մլրդ դոլարի հասնող բյուջետային դեֆիցիտը ծածկելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կալիֆոռնիացիներին ուղղված իր ուղերձում Բրաունը նշել է, որ բյուջեի հետ կապված խնդիրները շատ ավելի ծանր են, քան կանխատեսվում էր հունվարին. պատճառը տնտեսական աճի չափազանց դանդաղ տեմպերն են:
Քաղաքական գործիչը կոչ է արել ընտրողներին աջակցել իրենց «շքեղության հարկը» մտցնելու հարցում: