1946թ. այս օրը Երևանում մահացավ հայ բեմի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական դերասան (1935) Գրիգոր Ավետյանը:
Ծնվել է 1870թ. հունվարի 8-ին (20): Բեմական գործունեությունն սկսել է 1888թ.: 1923-ից սկսած` աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում:
Հայ բեմի նշանավոր կատակերգական դերասաններից է: Կանգնած է եղել հայկական կինոյի սկզբնավորման ակունքներում: