ԱՄՆ-ում 2011թ․-ին «ամենապահանջված» անունը շարունակում է մնալ Ջեյքոբը, իսկ «կանանց անունների ցուցակը» գլխավորում է Սոֆյան։ Այս մասին ասվում է ԱՄՆ սոցիալական ապահովության ծառայության զեկույցում, որն ուսումնասիրել է 2011-ին ԱՄՆ-ում երեխաներին տրված անունների ցուցակները։
Ջեյքոբն այս տիտղոսին է առաջանում արդեն 13 տարի շարունակ, որին հետևում են Մեյսոն և Ուիլյամ անունները։ Հնգյակում են նաև Ջեյդենը և Նոյը։ Մայքլ անունը, որը վերջին 63 տարիների ընթացքում միշտ եղել է «լավագույն» հնգյակում, այս անգամ դուրս է մնացել դրանից։
Աղջիկներին տրվող անունների մեջ, բացի Սոֆյայից, ամենատարածվածներն են Իզաբելլան, Էմման, Օլիվիան և Ավան։