ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան JP Morgan բանկում ծագած սկանդալն առիթ է հանդիսացել, որպեսզի հերթական բարեփոխումներն իրականացվեն Ուոլ Սթրիթում։
Հիշեցնենք, որ նախօրեին բանկը հայտարարել էր 2 մլրդ դոլարի կորստի մասին, իսկ մի քանի թոփ-մենեջերներ պաշտոնանկ էին արվել։
«JP Morgan-ը պրոֆեսիոնալ կառավարվող ամենալավ բանկերից մեկն է։ Նրա ղեկավար Ջեյմի Դայմոնը ամենահմուտ բանկիրներից է, որ մենք ունենք, և չնայած դրան՝ նրանք ունեցել են 2 մլրդ դոլարի կորուստ, և դրանք դեռ աճում են»,- ասել է Օբաման ABC-ին տված հարցազրույցում։
Օբաման ասել է, որ մանրամասներին ծանոթ չէ, անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն, սակայն այն, ինչ տեղի է ունեցել, առիթ է տալիս խոսելու Ուոլ Սթրիթում բարեփոխումների անհրաժեշտության մասին։