Ադրբեջանական ռազմական օդանավերի արդիականացմանը այսուհետ մասնակցելու են չեխ մասնագետներ: Այս մասին համաձայնագիր է ստորագրվել Պրահայում, տեղեկացնում է APA-ն:
Խոսքը վերաբերում է ադրբեջանական ռազմաօդային ուժերում առկա L-29 և L-39 մակնիշի օդանավերի արդիականացմանը:
Նախատեսվում է, որ Ադրբեջանում կսկսվի որոշ ավիապահեստամասերի արտադրություն: Նշված օդանավերը հիմնականում կիրառվում են ուսումնական նպատակներով:









































