Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Գերակա շահը շփոթել են ինչ-որ «Ավո ՖՄՀ»-ի շահի հետ

Հայաստանյան երկու դատական ատյանների երկու` միմյանց լիովին հակասող վճիռները ստիպում են նորից վեր հանել տարիներ առաջ հանրապետության կենտրոնից վտարված «Միլանո» խանութի և նրա սեփականատերերի հետ տեղի ունեցած պատմության մութ դրվագները, որոնք թեև աննկատ չմնացին մի շարք պետական մարմինների համար, սակայն անգամ 4 տարի անց ոչ միայն նախկինում եղած հայտնի ճշմարտությունը չի հաստատվում, այլև շարունակվում է սեփական քաղաքում գործարարությամբ զբաղվող անձի իրավունքների ոտնահարումը:

Պետության «գերակա շահ» բազմիցս չարչրկված արտահայտությունը վաղուց արդեն հավատ չի ներշնչում, թե այս տերմինի ներքո Երևանի կենտրոնում բազմաթիվ տարածքները հենց պետության շահի համար են իրացվել: Թե տարիներ առաջ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների հետ ծայրահեղությունների հասնող անարդարության ինչ դեպքեր եղան` բոլորիս է հայտնի: Գաղտնիք չէ նաև, որ ՄԻԵԴ-ում այսօր էլ այդ հարցին առնչվող վճիռները բազմաթիվ են, ինչի հետևանքով Հայաստանը բավական լուրջ վնասներ է կրում: Ու անկախ այդ վնասներից, անկախ այն բոլոր տուգանքներից, որոնք տրվում են այդ վճիռների արդյունքում, և որոնք, իհարկե, ի վերջո փակում են մեր երկրի հարկատուները, միևնույն է՝ մեր պետությունը նույնիսկ հիմա շարունակում է իր գործելակերպը և անգամ գերազանցում նախկինում նմանատիպ հարցերում դրսևորած կոպտության աստիճանը:

Ինչպես գիտենք, պետական կարիքների համար Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածին համապատասխան՝ եթե ինչ-որ հատվածում պետությունը ցանկանում է հանրային նշանակության շինարարություն իրականացնել, իրավունք ունի անձից հարկադրաբար օտարել նրա գույքը՝ նախապես վճարելով համարժեք փոխհատուցում:

2007 թվականին քաղաքի կենտրոնում, թերևս Երևանի ամենաթանկ հատվածում` Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութը ևս հայտնվեց պետության կարիքների համար նախատեսված այդ տարածքների ցանկում: Պետությունն իր այդ կառուցապատման իրավունքը զիջեց «Ավո ՖՄՀ» ՍՊԸ կառուցապատող ընկերությանը: Համաձայն գործող կարգի` 2007 թվականին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այս ընկերությունը գալիս է և «Միլանոյի»` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) տարածքում կազմում արձանագրություն, որում մանրակրկիտ ձևով նկարագրում է օտարման ենթակա գույքը, այն է` խանութն ունի 2 օրինական հարկ` յուրաքանչյուրը 3մ բարձրությամբ, ունի ոչ օրինական նկուղ, ոչ օրինական 3-րդ հարկ և ձեղնահարկ: Իսկ նշված 2 օրինական հարկերից յուրաքանչյուրի մակերեսը 125 քառակուսի մետր է: Սա արձանագրում են, լուսանկարում, ստորագրում և կնիքում:
Այնուհետ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ն այդ շինությունն ուղարկում է գնահատման` ճշգրիտ հատուցման համար: Ու, չգիտես ինչու, գնահատողն այս ամբողջ շինության մեջ նկատում է միայն 1 հարկ, այն էլ` 6մ բարձրությամբ, և նման արձանագրություն կազմում: Ընկերությունն էլ դիմում է դատարան` 1 հարկի գնով այդ ամբողջ գույքն իր սեփականությունը դարձնելու պահանջով:

«Ավո ՖՄՀ»-ն դատարանի դեպոզիտ հաշվին վճարում է 1 հարկի գինը` 180 մլն 246 հազար դրամ, որն իրական արժեքից կրկնակի պակաս է: Համաձայն գործող կարգի` եթե նախկին սեփականատերը իր կամքով վերցնում է հատուցումը և դուրս գալիս, վճարում են, ստորագրում, և գործը փակվում է, իսկ եթե ոչ` նոր սեփականատերը դատարանի դեպոզիտ հաշվին է դնում այդ գումարը, սկսվում է դատական վեճ, որի արդյունքում կա՛մ պարտվում է հայցվորը` նոր սեփականատերը (իսկ նման դեպք այս 6 տարիների ընթացքում դեռ չի եղել), գումարը վերադարձվում է և սեփականությունը չի ստանում, կա՛մ եթե շահում է դատը, վճիռը մտնում է ուժի մեջ, նախկին սեփականատիրոջը գումարը փոխանցվում է, և վերջ:

«Միլանո»-ի սեփականատերը դատարանում ցույց է տալիս սեփականության վկայականը, որում հստակ նշված են 2 օրինական հարկերը` յուրաքանչյուրը 125 քմ մակերեսով և 3 մետր բարձրությամբ, 3-րդ հարկն ու ձեղնահարկը` որպես անօրինական: Բայց գնահատող կազմակերպությունը շարունակում է պնդել, թե այնտեղ ընդամենը մեկ հարկ է` 125 քմ մակերեսով, 6 մ բարձրությամբ: Եվ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում, որով այդ 1 հարկի փոխհատուցմամբ սեփականատիրոջը պարտավորեցնում է ամբողջ գույքը հանձնել «Ավո ՖՄՀ»-ին: Եվ հետագայում մյուս 2 դատական ատյաններն էլ համարում են, որ 1 հարկի փոխհատուցմամբ էլ վեճը պետք է լուծվեր: Իսկ այսօր «Օլիմպի» սեփականատիրոջը վտարել են բոլոր 3 հարկերից, փոխհատուցումն էլ չեն տալիս, նույնիսկ առաջին հարկի:

Ի դեպ, պետք է նկատել, որ Եվրոպական կոնվենցիան գույք ասելով չի հասկանում միայն պետության կողմից գրանցված գույքը, այլ բոլոր տեսակի գույքերը, որից կարելի է գույքային օգուտ ունենալ: Այսինքն` կոնվենցիայի տրամաբանությամբ՝ այն 3-րդ հարկն էլ, ձեղնահարկն էլ, նկուղն էլ գույք են, որոնք պետք է հատուցվեին, բայց «Օլիմպ» ԱԿ սեփականատերը դրանց նույնիսկ չի անդրադառնում, այլ միայն օրինական 2 հարկերի հատուցումն է պահանջում:

Հետաքրքիրն այս դեպքում այն է, որ չնայած պետությունը համարել է, որ Աբովյան 4 հասցեում կա ընդամենը 1 հարկ, որի համար իրենք հատուցել են և պարտադրում են դուրս գալ այնտեղից, պարտադրում են դուրս գալ նաև… 2-րդ հարկից: Ու դեռ մի բան էլ վերջերս ` 2012 թվականին, դատական ակտ կայացվեց, որով Երևանի քաղաքապետարանը «Միլանո»-ին պարտավորեցրեց վճարել չվճարված հարկերը, իսկ հարկերը հաշվված էին ոչ թե նույնիսկ 2 հարկի, այլ երեք հարկերի մասով, այսինքն՝ որպես գույք հաշվվել էր նաև ձեղնահարկը: Այս դեպքում ի՞նչ 2-րդ կամ 3-րդ հարկի մասին է խոսքը: Այդ ինչպե՞ս է լինում, որ հատուցման գին որոշելիս 1 հարկն է տեսանելի, իսկ երբ հերթը հասնում է հարկերի վճարմանը` միանգամից 3 հարկ է նույն պետությունը տեսնում: «Օլիմպ»-ի սեփականատիրոջ ներկայացուցիչը մեկ այլ բան էլ է նկատում. եթե անօրինական մասերը, ինչպես պնդում է հակառակ կողմը, մեր օրենսդրությամբ առուվաճառքի առարկա չեն կարող լինել, ու հենց այդ պատճառով «Օլիմպ»-ի սեփականատերը ևս ձեղնահարկի, 3-րդ հարկի և նկուղի հատուցում չի պահանջում, ինչպե՞ս է լինում, որ նույն «Ավո ՖՄՀ»-ն այդ տարածքները կարող է անվճար վերցնել: Չէ՞ որ այն, որ այդ շինությունները առուվաճառքի ենթակա չեն, ամենևին էլ չի նշանակում, որ դրանք նվիրատվության առարկա են: Եվ ինչո՞ւ պետք է «Օլիմպ»-ն ավելի քիչ իրավունք ունենա ապօրինի կառույցի նկատմամբ, քան «Ավո ՖՄՀ»-ն:

«Օլիմպ» ԱԿ-ն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կքննվի գործը, և հետևանքները հետո կերևան: «Օլիմպ»-ի պաշտպանը վստահ է, որ Եվրադատարանի վճռից հետո եթե իրական հաշվարկ արվի, այն եղածի կրկնակին է կազմելու: Սրան էլ գումարվելու է այն հանգամանքը, որ այդ գումարը պետք է տրվեր 1 տարի առաջ: Այսինքն` եթե սեփականատիրոջ կրած վնասը գոնե միջին եկամտաբերությամբ հաշվարկվի, ասենք՝ յուրաքանչյուր 100 մլն դրամը տարեկան միջինում բերած եկամտի հաշվով, ապա պարզ կդառնա, որ «Օլիմպ»-ի սեփականատիրոջն ուղղակի թալանել են: Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ «Ավո ՖՄՀ»-ին արված այդ խոշոր լավությունը «Օլիմպ»-ի սեփականատիրոջ հաշվին պետք է լիներ: Կամ ընդհանրապես՝ արդյոք այս երկրում բոլոր «գերակա շահ» կոչվածնե՞րն են այս ճակատագրին արժանանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում