Ընդամենը երեք տարվա կենսագրություն ունի Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը: Բայց չափազանց արդյունավետ է նրա գործունեությունը, քանզի երկրորդ տարին անընդմեջ արժանանում է ՅՈՒՆԵՍԿO–ի` «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մրցույթ»-ի հաղթողի պատվին:
ՅՈՒՆԵՍԿO–ի–հիմնադրամն այս անգամ շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը: Ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ գումարը կտրամադրեն հակադոպինգային ծառայության աշխատանքների կատարելագործման, համապատասխան փաստաթղթերի ստեղծման, իրենց կազմակերպության գործունեությունը ու հեղինակությունը միջազգային չափանիշներին հասցնելու համար: Գլխավոր նպատակն է արժանանալ միջազգային որակի և համապատասխան կարգի հավաստագրի (I S O 9001): Ասենք , որ մինչև այժմ աշխարհում միջազգային հավաստագրի է արժանացել ընդամենը 20 երկիր:
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ իրենց աշխատանքների հաջողության, ծրագրերի իրականացման գործում չափազանց մեծ է ՀԱՕԿ–ի աջակցությունը: