ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից պայքարող Միթ Ռոմնին հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կարող է անուղղելի վնաս հասցնել նրա իմիջին: Սկանդալը հասունացել է The Washington Post-ում տպագրված հոդվածից, որում եղել են Ռոմնիի դասընկերների կարծիքները նրա մասին: Նրանք միասին սովորել են Գրանդբրուկի մասնավոր դպրոցում: Նրանք պատմել են նախագահի թեկնածուի արտասովոր հումարի և դաժանության դրսևորման հակման մասին:
Ըստ այդ հիշողությունների՝ ուսումնառության տարիներին այսպիսի դեպք է տեղի ունեցել: Տղաներից մեկը՝ Ջոն Լաուբերը, որը հիմա ողջ չէ, արձակուրդից վերադարձել էր մազերը վառ դեղին ներկած: Տղաները հարձակվել են նրա վրա, գետնին տապալել և ոլորել թևերը, իսկ այդ ընթացքում Ռոմնին սափրել է գեյ համադասարանցու գլուխը:
Հանրապետական թեկնածուին «միլիոնատեր-հակագեյ» պիտակից փրկելու համար նրա կողմանակիցները հացազրույց են կազմակերպել Fox ռադիոյի եթերում, որտեղ Ռոմնին պատասխանել է դպոցական անկարգությունների մասին հարցերին:
Նա խոստովանել է, որ դպրոցական տարիքում հիմարություններ է թույլ տվել: Նա ներողութուն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր նրա արարքների հետևանքով վիրավորվել են կամ ֆիզիկական վնաս կրել:Ներողություն խնդրելով հանդերձ, նա հայտարարել է, որ կոնկրետ միջադեպը գեյ Ջոն Լաուբերի հետ չի հիշում: Հասարակության արձագանքը բուռն է եղել: Նրանք Ռոմնիին մեղադրել են անազնվություն դրսևորելու մեջ: Համադասարանցիները նաև պատմել են, որ երբ Լաուբեը դաս է պատասխանլ, Ռոմնին բացականչել է՝ «Atta girl!”» («Կեցցե´ս աղջիկ») և բարձր հռհռացել:
Պատմում են նաև, որ Ռոմնին իր կնոջ ընկերներից մեկի հարսանիքի նախօրեին գողացել է հարսի և փեսային կոշիկները և դրանց տակ գրել «H-E-L-P» («Օգ-նե-ցեք»): Երբ նորապսակները ծունկի են իջել՝ ստանալու հոգևորականի օրհնությունը, հավաքվածների շրջանում սուր քրքիջ է առաջացել, ինչը խաթարել է արարողությունը:
Ռոմնիի դպրոցական արկածների մասին նյութը հրապարակվել է այն բանից հետո, երբ Օմաբան հայտարարել է միասեռական ամուսնություններին աջակցելու մասին: Սկանդալից հանրության ուշադրությունը շեղեու համար, Ռոմնիի կողմնակիցները հայտարարել են, թե Օբաման Ինդոնեզիայում բնակվելու տարիներին շան միս է կերել, ինչը, սակայն, հարավարևելաասիական երկրներում սովորական երևույթ է: Ինչպես նշում է newsru.com-ը, «շնային» հակահարձակումը անհեթեթություն է ստացվել: