Thursday, 18 04 2024
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը

Հարսին դաժանաբար ծեծած սկեսրոջը դատում են

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց սկեսրոջ և ամուսնու կողմից Ռուսաստանի Դաշնությունում բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանի դատական նիստը, իսկ գործով մեղադրյալի աթոռին սկեսուրն է` Հայկանուշ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ ամուսնու` Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը ամուսնանալուց 10 ամիս անց վերադարձել է Հայաստան:

Ըստ մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանը 2005 թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008 թ. հուլիս ամսին ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մ. Բայաթյանին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար պատառաքաղով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, քաշել է մազեր, ձեռքերով, ոտքերով, դանակով, շերեփով հարվածներ է հասցրել նրա գլխին, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, ստիպել է ուտել ճաշի բոլոր մնացորդները` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող` կրծքավանդակի առաջային պատի, ձախ նախաբազկի և ձեռնաթաթի, իրանի գոտկային շրջանի սալջարդ վերքերի, գլխի ճակատային շրջանի, աջ նախաբազկի, աջ ծնկան հոդի կտրած վերքերի ձևով, մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2010 թ. հունվար ամսից մինչև 2010 թ. հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգ քաղաքում` նույն տանը, իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ կնոջը` Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Համազասպի Գևորգյանին, առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մ. Գևորգյանին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար քաշել է նրա մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, արդուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման, ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանն այսօր տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգել է այս գործով դատաքննությունը: Հաջորդ նիստը մայիսի 29-ին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում