Այսօր Բրյուսովի համալսարանի ուսանող, «Ազատ ուսանողների ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին հատուկ քննչական բաժնից մտել են համալսարան և «զրուցելու» նպատակով տարել բաժին:
Նրանք նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր:
Միքայել Նազարյանը գտնվում է Հատուկ քննչական բաժանմունքում, որտեղ նաև ներկա է նրա փաստաբանը:
Բրյուսովի համալսարանի ուսանողները և բնապահապան-ակտիվիստները սպասում են նրա ազատ արձակմանը: