News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն մայիսի 14-19-ը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վաշաձեն Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում մի շարք հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Կալանդաձեն հավելել է, որ այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: