Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր կրկին հետաձգեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի և ՃՈ մյուս երեք աշխատակիցների կողմից բենզինի յուրացման գործով դատական նիստը: Ավելի քան 20 օր հետաձգումից հետո Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը փաստորեն դեռ չի առողջացել: Նա դատարան էր ներկայացրել դիմում դատական նիստը կրկին հետաձգելու միջնորդությամբ:
Նիստը հետաձգվեց մինչև մայիսի 30-ը:
Հիշեցնենք, որ այսօր կողմերը պետք է հանդես գային պաշտպանական ճառերով: