Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Ս.Սարգսյանի համարձակությունը միայն հերիքում է տասը քաղբանտարկյալ պահելուն

«Առաջին լրատվականի» հարցերին է պատասխանում Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:  


– Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից, եթե Թուրքիան շարունակի միջամտել ղարաբաղյան գործընթացին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ է հետապնդում նրա այս հայտարարությունը:


– Այդ հարցազրույցով Սերժ Սարգսյանը հաստատում է, որ գործընթացը կատարյալ ձախողման մեջ է: Նա նաև պետք է խոստովանի, որ այդ ձախողման հիմքերը դրել է ինքը` նախաձեռնելով այդ պրոցեսը և հնարավորություն ընձեռելով Թուրքիային ներգրավել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մեջ:


Հայ ազգային կոնգրեսը այդ պրոցեսի մեկնարկից անմիջապես հետո հայտարարեց, որ սպասվում է երկկողմ հարաբերությունների վատթարացում, ոչ թե սահմանների բացում: Դա շատ պարզ էր: Սերժ Սարգսյանը արձանագրությունների համար գին վճարեց, այսինքն` համաձայնեց պատմաբանների ենթահաձնաժողովի ստեղծմանը, որպեսզի թուրքերը շարունակեն պահանջատիրական մոտեցումները Հայաստանի նկատմամբ:


Մենք ունեցանք այն, ինչ որ երկար ժամանակ կանխատեսել էինք, և մեզ համար ակնհայտ էր այս ելքը: Ափսոսում եմ, որ իշխանությունը` իր վերլուծաբաններով, ԱԳՆ-ով, նախագահի խորհրդականով, գնաց նման արկածախնդրության, որի հանգրվանը երկկողմ հարաբերությունների վատթարացումն էր:


– Պարոն Կարապետյան, Ս.Սարգսյանը, երբ նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», համոզմունք կար, որ դա միջազգային հանրությանն ուղղված քայլ էր` սեփական լեգիտիմությունը ամրացնելու ճանապարհին: Այժմ հնարավո՞ր է, որ իսկապես նա հետ կանչի ստորագրությունը` ներքին սպառման համար, արդեն հաջորդ ընտրություններում համապատասխան դիվիդենտներ շահելու նպատակով:


– Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը այդ համարձակությունը ունի` նման քայլի գնալու: Նրա համարձակությունը միայն հերիքում է պետության բռնապետական ողջ մեխանիզմը օգտագործել տասը քաղբանտարկյալ պահելու համար:


Սրանք են նրա իրական պատկերացումները: Ես գրեթե բացառում եմ, որ նա նման կտրուկ քայլի գնա: Դրանք ընդամենը նախազգուշացումներ են` ոչ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում