Կիևի կենտրոնում համընդհանուր դիտման ներկայացրած «Եվրո-2012»-ի Գավաթը առևանգելու փորձ է արվել:
Այսօր կեսօրին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթակրին պատկանող մրցանակի շուրջ լուսանկարվելու պատրվակով երկու երիտասարդ փորձել են փաթաթել այն կապույտ գույնի պաստառով: Հանցագործությունը կասեցվել է. մոտակայքում գտնվող պահպանության ծառայության աշխատակիցներին հաջողվել է բռնել նրանց: Մի քանի րոպե անց Անրի Դելոնեի Գավաթը վերադարձվել է իր տեղը:
Այլ մանրամասներ հայտնի չեն: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` առևանգիչները ձերբակալված են: