Ռուսական տեղակատվական Regnum գործակալությունում փոփոխությունուններ են տեղի ունեցել սեփականության և կառավարման կառուցվածքում:
«Հայացք» օրաթերթի ներկայացմամբ` գործակալության նոր սեփականատեր է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ցանկացել է մնալ «չբացահայտված»: Regnum-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը նույնպես լքում է գործակալությունը, որի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Վիգեն Հակոբյանը:
Կոլերովի խոսքով` իր հեռանալը կապված է սեփականության և կառավարման կառուցվածքում փոփոխությունների հետ: Մոտ ժամանակներս նա զբաղեցնելու է «Regnum հրատարակչական տան» նախագահի պաշտոնը:
Գործարքի պայմանների համաձայն` Regnum-ի խմբագրության հիմնական կազմը և քաղաքականությունը չի փոխվելու: