Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի երկրորդ շախմատիստ Ռուսլան Պանոմորյովի հետ և վաստակած 7 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Հնդիկ Վիշվանթհան Անանդը նույնպես ոչ-ոքի խաղաց և Արոնյանին գերազանցում է կես միավորով:
Մյուս առաջատարը` ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան, սև ֆիգուրներով պարտության մատնեց ռուս Յան Նեպոմնյաշչիին և վաստակած 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս պահին դեռ չեն ավարտվել Կրամնիկ-Կարլսեն և Վանգ Հաո-Սմիթս պարտիաները, մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Գրիշչուկ – Լ’Ամի 1/2
Շիրով – Գիրի 1/2
Վաշիե-Լագրավ – Անանդ 1/2