Ֆլոյդ Մեյուեյզերի մտերիմ ընկերներից մեկը` 37-ամյա ռեպեր 50 Cent-ը, հայտնել է, որ ուսումնասիրում է պրոֆեսիոնալ ռինգում իր հանդես գալու հնարավորությունը:
«Մշտապես մարզվում եմ, սակայն չէի ցանկանա մենամարտել անհայտ մեկի հետ: Սիրում եմ այս մարզաձևը: Սիրահարվեցի դրան, երբ 12 տարեկան էի: Իհարկե, նախ պետք է նվազեցնեմ քաշս. այժմյան 90 կիլոգրամս պետք է հասցվի 76-ի: Լավագույն ֆիզիկական վիճակ ձեռք բերելու համար ինձ անհրաժեշտ է 2 ամիս»,- նշել է երգիչը:
Պատանեկության տարիներին հանրահայտ ռեպերը հանդես է եկել սիրողական ռինգում: Այժմ էլ մենամարտերին նախապատրաստվելու ժամանակ և անգամ Money Team-ի անդամի կարգավիճակով` ռինգում մշտապես գտնվում է իր լավ ընկեր Ֆլոյդ Մեյուեյզերի կողքին:
Հիշեցնենք, որ ևս մեկ հոլիվուդյան աստղ` Միկի Ռուրկը բռնցքամարտը գերադասեց շոու-բիզնեսից:
Նա շուրջ 20 մենամարտ է անցկացրել և ընդմիշտ «փչացրել» իր դեմքը: