Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղցկեղի նման մխրճվել են մեր հայրենիքի մարմնի մեջ


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը


– Պարոն Եղիազարյան, վերջերս «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքներով  Հայաստանում հանրային ինստիտուտներից ամենամեծ վստահությունը վայելում է բանակը (առավելագույն 5 հնարավորից միջինում 4.3 միավոր): Ըստ Ձեզ` որքանո՞վ են արժանահավատ այդ տվյալները:


– Բնական եմ համարում, որ բանակը ամենամեծ վստահությունն է վայելում մեր հասարակության շրջանում: Դա կապ ունի մեր աշխարհագրության հետ: Մեր հարևանները ստիպում են, որ մենք մեր անվտանգության գլխավոր երաշխավոր համարենք բանակը և մեր հույսը կապենք բանակի հետ: Սրանից զատ, կարծում եմ, բանակին վստահության մեծ քվե են տալիս, քանի որ ժամանակին նա հաղթել է բոլոր ռեսուրսներով իրեն մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական բանակին: Երրորդ պայմանն այն է, որ հայ օջախներում արու զավակը դիտվում է որպես այդ ընտանիքի հենասյուն: Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող արատավոր երևույթներին, դրանց հիմնական մեղավորը հրամկազմն է, որի ապաշնորհ աշխատանքի հետևանքով լինում են սպանություններ, ինքնասպանություններ: Եվ ցավոք սրտի, գնալով այդ դեպքերը ավելի հաճախակի են դառնում:


– Բանակի օրվա առթիվ սովորաբար դրվատանքի խոսքեր են հնչում, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, որ մենք կարող ենք միշտ հաղթել հակառակորդին: Սակայն բանակում կատարված վերջին սպանությունները ցույց տվեցին, թե որքան խոցելի է այն դարձել նույն բարձրագույն սպայակազմի մեղքով: Նույնիսկ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը իր խոր մտահոգությունն արտահայտեց բանակում մարդու իրավունքների ոտնահարումների մասին:


– Այո՛, մենք պետք է ձերբազատվենք այդ երևույթներից և նախևառաջ ձերբազատվենք այն բոլոր գեներալներից և գնդապետներից, որոնք, իրենց հիմնական գործը թողած, զբաղված են երկրորդական-երրորդական գործերով: Նրանք զբաղվում են բիզնեսով,  գործում են արտոնյալ դաշտում, ներքաշվում տարբեր «ռազբորկաների» և հանցագործությունների  մեջ: Իսկ երբ հրամկազմը ներքաշվում է «ռազբորկաների» մեջ, շարքայինի համար ծանրոցը դառնում է տուլիկ:


– Սակայն իշխանությունը ներկայացնող փորձագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, որ բիզնեսմեններ կան ոչ միայն բանակում, այլև` խորհրդարանում, և որ բանակի արատավոր երևույթները բացառություն չեն, դրանք հանդիպում են  մեր կյանքի մյուս ոլորտներում ևս:


– Իսկ ո՞վ է նրանց ձեռքը բռնել, որպեսզի չպայքարեն այդ երևույթների դեմ: Եթե ուզում են նրանցից ձերբազատվել, թող պայքարեն և ձերբազատվեն: Օրինակ, մեր կարկառուն ԱԺ պատգամավորներից մեկն ունի դեղատների ցանց: Անունը չեմ նշում, որովհետև համոզված եմ, որ նրա դեղատների ցանցը ձևակերպված կլինի հորաքրոջ աղջկա կամ կնոջ մորաքրոջ անունով: Եվ հայտնի է, որ այդ ստորը զբաղված է ժամկետանց դեղերի վաճառքով և շահույթ ստանալով: Եվ այդ տեսակին օգտագործում են տարբեր հանձնաժողովներում: Ու նրանք ոչ միայն բանակում, այլև` ամենուր քաղցկեղի նման մխրճվել են մեր հայրենիքի մարմնի մեջ:


– Չմոռանանք, որ նույն իշխանությունը մարտի 1-ին բանակը հանեց ժողովրդի դեմ:


– Այո՛, նրանք մեր որդիներին հանեցին իրենց ծնողների դեմ: Ես հիշում եմ, որ գեներալ Դուդաևին հարցրել են, թե ինչ կլինի, եթե չեչենը դուրս գա չեչենի դեմ: Դուդաևն ասել է` այն չեչենը, որը կրակ կբացի չեչենի վրա, նրա գնդակը կպտտվի, կպտտվի և կգա կմխրճվի նրա ճակատի մեջ: Հնարավոր չէ, որ հայի ձեռքով արձակված գնդակը չպտտվի և չվերադառնա իրեն: Դա մի օր լինելու է: Ես կարծում եմ, որ այսօր բանակը պետք է լուրջ տեղ տա քարոզչությանը, պատանիներին դաստիարակի իրական հերոսների կերպարներով:


– Հայաստանն ունի՞ այսօր բավարար ռեսուրսներ, որպեսզի հիմնի պրոֆեսիոնալ բանակ:


– Պրոֆեսիոնալ բանակին ես կողմ եմ երկու ձեռքով: Ճակատային գծում և սահմանում պետք է կանգնեն մասնագետները: Բայց այսօր մենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Այսօր թալանվում է իմ հայրենիքի բյուջեն: Եթե մեր բյուջեն չթալանվի, մենք կարող ենք պահել մասնագետների մի կուռ բանակ, որը կհսկի մեր սահմանը: Եթե բյուջեն չթալանվի, մենք կարող ենք այդ գումարը հատկացնել և պահել մեր բանակի երեսուն տոկոսը:


– Շատ է խոսվում բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ են գործում, որոնք, թվում է, պետք է առաջինն ահազանգեն բանակում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին: Սակայն մեր հասարակության մեջ կան տաբուներ: Նույնիսկ զինծառայությունն ավարտելուց հետո զորակոչիկները խուսափում են խոսել իրենց նկատմամբ հրամկազմի ցուցաբերած նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների մասին:


– Քաղաքացիական վերահսկողության մասին կարելի է խոսել միայն քաղաքացիական հասարակության առկայությամբ: Իսկ բանանային երկրում, կլանային համակարգում, ավազակապետության պայմաններում քաղաքացիական լիարժեք վերահսկողություն չի կարող լինել: Իսկ զորակոչիկներն ինչո՞ւ չեն խոսում իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Նրանք վախենում են վրեժխնդրությունից: Իշխանության մեջ կան պարապ-սարապներ, որոնք նայում են, թե որ երկրում ինչ խնդիրներ կամ խոցելի երևույթներ կան և ցույց են տալիս այդ թույլ տեղը: Հաճախ Հայաստանը համեմատում են Վրաստանի հետ: Ասեմ, որ Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին ստեղծել է մի համակարգ, որ բնակչության 98 տոկոսը հավատում է ոստիկանությանը: Իսկ մեր երկրում ճիշտ հակառակն է. 2 տոկոսն էլ երևի չի հավատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում