Կոլորադոյի վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2004-2009թթ. նահանգապետի կողմից ճանաչված Աղոթքի օրը:
Ինչպես ընդգծվել է որոշման մեջ` Աղոթի օրը հաճախ իր մեջ ներառում էր Աստվածաշնչից հատվածներ, ինչը ոտնահարում է ոչ կրոնական պատկերացումներ ունեցող մարդկանց իրավունքները: Դատավորները որոշել են, որ այդ կերպ իշխանությունները ազդանշան են ուղարկում, որ նրանք, ովքեր աղոթում են՝ հասարակության մեծ մասն են: Այդ ազդանշանով խախտվում է այն հղումը, որ օրենքը ծառայում է ինչպես հավատացյալներին, այնպես էլ անհավատներին:
Գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան, որ որոշում կայացվի՝ արդյոք պե՞տք է արգելել Աղոթքի օրը, թե՞ ոչ: Դատավորներն ընդգծել են, որ իրենք չեն վերանայել ամենամյա համազգային Աղոթքի օրը, որը հայտարարվում է նախագահի կողմից: