Վրաստանում արդեն հաստատվել է գրիպի H1N1 վիրուսով վարակվելու 135 դեպք:
Այսօր արդեն չորրորդ մարդն է մահացել:
Новости-Грузия-ն փոխանցում է վարակի վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Նատա Ավալիանիի խոսքերը, ըստ որոնց` խուճապի հիմքեր չկան:
Նա նաև կոչ է արել բնակչությանը` խուսափել մարդաշատ վայրերից և պահպանել հիգիենայի տարրական կանոնները: