Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԵՊՀ-ն «Բանաձև»-ից հերքում է պահանջում և հրապարակային ներողություն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատաքննական փուլ մտավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցով դատավարությունը, որով պատասխանողներն են «Բանաձև» ՍՊԸ-ն և Սիրակ Եղիազարյանը:

Հայցը վերաբերում է «Բանաձև» ՍՊԸ-ի «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմությանը, որը պատմում է Սիրակ Եղիազարյանի մասին. նա դիմել է մայր բուհի մագիստրատուրա, սակայն նրա գրավոր աշխատանքը անբավարար է գնահատվել՝ առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով:

Ըստ հաղորդման` դասախոսը փորձել է դիմորդին ոստիկանությանը հանձնել միայն այն պատճառով, որ երիտասարդը համարձակվել է բողոքարկել: Իսկ պետհամալսարանը դատարանում վիճարկում է պատմության մեջ արծարծված տեղեկությունները: Մասնավորապես` հայցվոր կողմը պահանջում է, որ Սիրակ Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին, «Բանաձև» ՍՊԸ-ին պարտավորեցնեն հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ի այլ հեռուստահաղորդմամբ, քանի որ «Բանաձևը» այլևս չի հեռարձակվում Հ1-ով, ինչպես նաև դատարանի վճիռը հրապարակել http: //akanates.banadzev.com ինտերնետային կայքում:

Հիշեցնենք, որ հաղորդաշարում Սիրակ Եղիազարյանը պատմում է, որ հանձնել է ընդունելության քննություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունվելու համար: Քննությունը հանձնելուց հետո պարզվել է, որ կտրվել է` ստանալով 5 միավոր, թեև մասնագետներն ասել են, որ իր գրավորը արժանի էր առավելին, քան համալսարան ընդունվելու համար նվազագույն 8 միավորի շեմն է: Սիրակը բողոքարկել է քննության արդյունքը: Ըստ նրա՝ Ա. Գաբուզյանը իրեն կանչել է իր մոտ ու ասել, որ իրականում իրենք գրավորի բովանդակությանը չեն նայում, իրենց համար կարևոր է ծավալը: Հետո իրեն անվանել է դեմագոգ ու հեռախոսն է փնտրել, որ ոստիկանություն կանչի:

Հայցվորները կարծում են, որ վերոնշյալը իրականությանը չհամապատասխանող արտահայտություն է, քանի որ քրեական իրավունքի ամբիոնի դասախոսները, այդ թվում՝ նաև Արա Գաբուզյանը, նման բան Սիրակին չեն ասել: Իսկ պատասխանողի պնդումը ինքնին զրպարտություն է քրեական իրավունքի ամբիոնի դեմ, քանի որ կասկածի տակ է դնում ամբիոնի դասախոսների կողմից գրավոր աշխատանքների արդար և օբյեկտիվ գնահատումը, ազդակ է ստեղծում այլ դիմորդների համար` կասկածելու ամբիոնի անաչառությանը:

Ըստ հայցվորների՝ ողջ հաղորդումը ուղղված է եղել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի զրպարտմանը և դիտավորյալ նսեմացնելով հայցվորներին՝ փորձում է լսարան շահել և հիմնավորել դոնոր կազմակերպության կողմից կոռուպցիան քննադատելու համար ստացած գումարները:

Այսպիսով, հայցվորները կարծում են, որ «Բանաձև» ՍՊԸ կողմից պատրաստվող և հեռարձակվող «Ականատես» հաղորդման ընթացքում վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորվել են ԵՊՀ-ի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում