Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Ոստիկանությունն արձագանքել է նույնիսկ ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող ահազանգերին

Մայիսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Հունան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես և ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը և այլն: Որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն իր զեկույցում նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում և տեղեկատվություն, այդ թվում` «Թեժ գծով»` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 և դիտորդներից` 2: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրախախտումներին, ընտրացուցակների անճշտություններին, ընտրատարածքներում հասարակական կարգի խախտումներին:

Տեղեկությունների և հաղորդումների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ և տրվել պարզաբանումներ: Ահազանգերի զգալի մասի քննությամբ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրել է նախընտրական շրջանում ընտրացուցակների ճշտման ուղղությամբ կատարված աշխատանքը և ընտրությունների օրը ստացված ահազանգերի ընդունման, տեղեկատվության ճշտման, թերությունների շտկման ընթացքը:

Արթուր Օսիկյանը նշել է, որ մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար և այլն:

Բանախոսն ընդգծել է, որ ոստիկանությունն արձագանքել է նույնիսկ անստույգ տեղեկություններ և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող ահազանգերին, որոնց վերաբերյալ նույնպես տրվել են լիարժեք պարզաբանումներ ու բացատրություններ, հրապարակվել են հերքումներ:
Նիստի ավարտին օպերատիվ շտաբի անդամները սպառիչ պատասխաններ են տվել լրագրողների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում