Ադրբեջանի ԱԳՆ-ն մամլո ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության նախադրյալները կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի ձմեռային նստաշրջանի հունվարի 30-ից մինչև փետրվարի 6-ը կայանալիք դպրոցի աշխատանքների ժամանակ:
Նստաշրջանը նվիրված է դաշինքի նոր հիմնադրույթներին:
Նստաշրջանի պաշտոնական բացումը, որին կմասնակցի Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը, տեղի կունենա հունվարի 31-ին Ադրբեջանում:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այս տարի ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ ուսումնական ծրագիր է իրականացնելու, երբ վերապատրաստման տարբեր ծրագրերում կներգրավվեն Ադրբեջանի բանակի շատ սպաներ: