«Ռանդերս»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբն արդեն համաձայնության է եկել Լեհական «Յագիելոնիա» («Բելաստոկ») ակումբի հետ` Ռոբերտ Արզումանյանի տեղափոխության խնդրի շուրջ: Կայքի հաղորդմամբ` Արզումանյանն արդեն մեկնել է Լեհաստան և շուտով պայմանագիր կկնքի Լեհաստանի առաջնության առաջատար «Յագիելոնիա»-ի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արզումանյանը կրկին Լեհաստանում էր և շատ մոտ էր լեհական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն, բայց «Շլենսկ»-ի ղեկավարները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հայ պաշտպանի գործակալի հետ, ինչի արդյունքում գործարքը չկայացավ: