Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներն այլևս չեն կարողանա ինտերնետում դրված, այլ հեղինակների աշխատանքների միջոցով քննություններ ստանալ: Այսուհետ բուհից կհեռացվեն բոլոր այն ուսանողները, ովքեր փորձ կանեն copy paste արած աշխատանքները ներկայացնել որպես իրենցը: Դրա դեմ պայքարելու համար Մոսկվայի պետական համալսարանում կկիրառվեն հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք ուսանողի աշխատանքը համեմատում են ինտերնետում առկա նմանատիպ աշխատանքների հետ և ֆիքսում նմանությունները:
Նշված համակարգերից առայժմ օգտվում են միայն մի քանի ամերիկյան և անգլիական բուհեր:
Մնում է մտածել, թե նորամուծությունը ե՞րբ կհասնի Հայաստան ու վերափոխի հայկական բուհերում` հատկապես կրեդիտային համակարգի պայմաններում copy paste-ով քննություն ստանալու հաստատված բարքերը: Միայն թե այս դեպքում պետք է սկսենք մտածել` ի՞նչ անել մեր պետական բուհերից երբեմն մի քանի մետր հեռու փակցված հայտարարությունների հետ. «Թարմ ռեֆերատներ, դիպլոմային աշխատանքներ», որոնք արժեն առավելագույնը մի քանի տասնյակ հազար դրամ: