Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյան անսպասելի հայտարարություն է արել պորտուգալական ամսագրերից մեկին տված հարցազրույցում: Նա հերքել է լուրերն այն մասին, որ իր եղբորորդու մայրը ոմն մատուցողուհի է, որի հետ ֆուտբոլիստը հանդիպել էր ամերիկյան ակումբներից մեկում: Կատյայի խոսքերով, երեխայի մայրը մահացել է:
Նախկինում Ռոնալդուն խոստովանել էր, որ ինքը լուրջ կապի մեջ է եղել ամերիկացի մատուցողուհու հետ: Լուրեր տարածվեցին, որ պորտուգալացին մեծ գումարներ է տվել 20-ամյա ուսանողուհուն իրեն չանհանգստացնելու համար, սակայն աղջիկը որոշ ժամանակ լռելուց հետո հասկացել է իր սխալն ու հիմա պարբերաբար անհանգստացնում է ֆուտբոլիստին: Ռոնալդուի քույրը հայտարարել է, որ այդ տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը: «Ոչ մի կին, ոչ մի զանգ, ոչ մի մայր էլ գոյություն չունի: Այդ երեխան մայր չունի, նա մահացել է: Բայց ես երաշխավորում եմ, որ երեխայի հայրը եղբայրս է, նրա երակներով մեր արյունն է հոսում»: