Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

«ՌԴ միգրացիոն ծառայությունը առանց մեծ աղմուկի Հայաստանի համար ճակատագրական քայլեր է իրականացնում»

Սարդարապատ շարժումը հանդես է եկել Հայաստանից արտագաղթի վերաբերյալ հայտարարությամբ:
«Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բևեռվածության և գործազրկության աճից և բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել են շուրջ մեկ և կես միլիոն բնակիչ:

Եթե մինչև 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, շրջափակումով և միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա և այդժամ, և դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:

Մեր գնահատականներով արտագաղթի հիմնական պատճառներից են.

– սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները և հետագա դադարեցումը,
– տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,
– սոցիալական ոլորտի և հասարակական հարաբերությունների թերագնահատումը,
– կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,
– ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը,
– ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,
– քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,
– բարոյական արժեհամակարգի խեղումը և վերացումը,
– իշխող ռեժիմների կողմից ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, և վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը և իրավական անպաշտպանվածությունը։

Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի:

Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:

Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են:

Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:

ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաև հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաև Հայաստանի այլ շրջաններում:

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:

Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն և կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:

Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։

Մեր հայրենակիցներին հորդորում և հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված և կասկած չունենք, որ համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք և նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը և վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը և կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում