Տեղացած առատ ձյան պատճառով փակվել է Մլետա-Գուդաուրի ճանապարհը: Այս պահին ձնաբքի պատճառով հնարավոր չի եղել այն մաքրել: Այս հատվածը Հայաստանից ռուս-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածն է, որով հայկական բեռները տեղափոխվում են Ռուսաստան:
Հայտնի է նաև, որ Ռազմավիրական ճանապարհը վերահսկվում է ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև փրկարարների կողմից: Այստեղ է նաև համապատասխան տեխնիկան, որը գործի կդրվի անհրաժեշտության դեպքում: Ռուսաստան մեկնող մեքենաների շարժը ներկա պահին կանգնեցված է:
Այս մասին հաղորդում է RBC-ն: