«Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրան զայրացել է, երբ իսպանական մամուլը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ ակումբի հարձակվող Նեյմարն անպայման կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության` խնդիրն այն է, որ դա կլինի մինչև 2014 թվականը կամ դրանից հետո, երբ կլրանա ֆուտբոլիստի` իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանգրի ժամկետը:
«Կարծում եմ` Նեյմարը դեռևս երկար ժամանակ հանդես կգա «Սանթոս»-ի կազմում: «Բարսելոնա»-ն դեռ երկար պետք է սպասի նրան»,- Օլիվեյրային մեջբերում է բրազիլական մամուլը:









































