ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին հանդես գալ Բարաք Օբամայի հետ մեկտեղ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ Օբաման Բայդենին առաջարկել է փոխնախագահի թեկնածու լինել 2012 թ. ընտրությունների ժամանակ: Օբաման այդ մասին դեռ հայտարարություններ չի արել, իսկ իշխանության մնալու Օբամայի մտադրությունների մասին ասել է նրա մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսը: