Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է. Սամվել Նիկոյան

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։

Հնչել են ՀՀ և ՌԴ պետական հիմները, որից հետո Հայաստանի և Ռուսաստանի զինվորականները տոնական քայլերթ կատարեցին։

Սամվել Նիկոյանը «Մայր Հայաստան» հուշակոթողի հարևանությամբ տեղակայված զինվորական դաշտային խոհանոցում պատերազմի վետերանների հետ ճաշակել է զինվորական ուտեստներից։ Խորհրդարանի նախագահը մտերմիկ զրույցի բռնվելով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հետ, գավաթ բարձրացրել ու Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել նրանց։

Պարոն Նիկոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է.«Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, և այսօր բոլորի ուրախության օրն է։ Մեր պատմության մեջ բազմաթիվ տարեթվեր կան, որտեղ կորուստներ ենք ունեցել, ինչից էլ` լացի ու ողբի երգեր են ծնվել։ Իսկ սա այն օրն է, երբ կարող ենք հաղթանակի երգեր հնչեցնել։ 1945 թվականի մայիսի 9-ին հայ զինվորները հաղթական քոչարի պարեցին Բեռլինիում, և մենք կարողացանք այդ քոչարին տեղափոխել Շուշի։ Հայորդիները հասկացան, որ իրենք կարող են հաղթանակի քոչարի պարել և ուրախության երգեր հնչեցնել։ Եվ դա արտահայտվեց նաև ղարաբաղյան պատերազմի ժամանակ»։

ԱԺ նախագահն այցելել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, որտեղ ներկայացված ցուցանմուշները, վավերագրերն ու փաստաթղթերը պատմում են երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցության և 20-րդ դարի 80-90-ական թվականների արցախյան ազատամարտում հերոսացած հայորդիների մասին։ Թանգարանի ցուցադրությունների մեջ է նաև ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և ընկերների կողմից նախագծած ու արտադրած, արցախյան պատերազմի ընթացքում օգտագործված ականի նմուշը։ Պարոն Նիկոյանը հուզմունքով դիտել է ականը, ներկայացրել դրա ստեղծման նախապատմությունը։

Նույն օրը ՀՀ օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ և ծաղիկներ են դրվել Ազատության պողոտայում կանգնեցված Շուշիի ազատագրմանը նվիրված հուշարձանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում