Բրիտանիայի կառավարությունը խորհրդատվություններ է անցկացնում երաժշտական տեսահոլովակների դիտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ, ինչը գործում է արդեն կինոֆիլմերի համար:
Բրիտանական իշխանություններն անհանգստացած են, որ երեխաները կարող են առանց սահմանափակումների դիտել սեքսուալ ենթատեքստ պարունակող տեսահոլովակներ:
Ենթադրվում է, որ երաժշտական տեսահոլովակները կսահմանափակվեն՝ ըստ տարիքի, ինչպես դա արվել է ֆիլմերի դեպքում: Անկախ վարկանիշից` հեռուստատեսությամբ երաժշտական տեսահոլովակների ցուցադրման ժամանակը հնարավոր կլինի սահմանափակել:
Կառավարությանը վաղուց նման քայլի են ստիպում դիմել ծնողական միությունները, որոնք անհանգստացած են նրանով, որ ծնողներն ի վիճակի չեն երեխաներին արգելել դիտել սեքսուալ տարրեր պարունակող հոլովակներ:








































