Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Հիշում եմ` Պուտինի ընտրություններից առաջ էլ նման ահաբեկչական գործողություն կատարվեց


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լեհաստանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Բարտեկ Նովակը:


– Պարոն Նովակ, ինչպե՞ս կմեկնաբանեիք ահաբեկչական հարձակումը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Ռուսաստանի ներքին կյանքի վրա։


– Այս պահին ոչ ոք չգիտի դա: Մենք չգիտենք՝ այդ ահաբեկչական գործողությունը ինչպես է պատահել, չգիտենք` ով է արել: Ուստի կարող ենք միայն կանխատեսումներ անել: Սա չեչենների կողմից առաջին ահաբեկչական գործողությունը չէ Ռուսաստանում, սա  շղթայի մի մասն է, բայց կփոխի՞ այն որևէ բան Ռուսաստանում, թե՞ ոչ` գաղափար չունեմ: Ես հիշում եմ՝ Պուտինի ընտրություններից առաջ էլ նման բան պատահեց: Դա անկանխատեսելի է: Ես չեմ կարող ոչինչ ասել հիմա:


– Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ չեչենները կապ չունեն  այս ահաբեկչության հետ:


– Հիմա հստակ ոչինչ չենք կարող ասել: Չափազանց շատ ինֆորմացիա կա, ընդ որում` ոչ միշտ ճիշտ: Չեմ կարծում, թե այն կանդրադառնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա, կամ որևէ բան կփոխի միջազգային քաղաքականության մեջ:


– Այն, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել իր քաղաքացիների անվտանգությունը, կազդի՞ արդյոք Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության վրա:


– Սա միայն Ռուսաստանի ներքին խնդիրն է` նրա ներքին ենթակառուցվածքների կառավարման խնդիրը: Բայց ես չեմ կարծում` այն կփոխի Ռուսատանի արտաքին քաղաքականությունը: Չեմ կարծում` այս հարցը կքննարկվի այլ երկրների հանդեպ Ռուսաստանի քաղաքականության համատեքստում: Ռուսաստանում այնքան շատ ահաբեկչական ակտեր են իրականացվել: Սա միայն ներքին խնդիր է:


– Կան փորձագետներ, որ կածում են, թե այս ակտը միայն իշխանության բարձր օղակներում  ներքին խնդիրներ լուծելու նպատակ ունի:


– Հնարավոր է` այդպես է: Բայց ո՞վ է մեղավոր սրա համար:  Մենք կարող են տարբեր մեկնաբանություններ անել: Մի մեկնաբանության համաձայն` նախագահ Դ. Մեդվեդևը    կփոխի ներքին անվտանգության կառուցվածքը, մեկ այլ մեկնաբանության համաձայն` վարչապետ Վ. Պուտինը կհզորացնի իր դիրքը և այլն: Ես չեմ տեսնում որևէ հստակ ինֆորմացիա, որի հիման վրա կարելի կլիներ կանխատեսումներ անել:


– Տարօրինակ չե՞ք համարում, որ ամեն անգամ, երբ Վ. Պուտինի վարկանիշը իջնում է, Ռուսաստանում մի բան պատահում է:


– Ես կասեի՝ այս պահին Ռուսաստանում դա առաջին գործոնը չէ: Այն դե ֆակտո կլինի, երբ ունենանք այլ իրավիճակ Արևմուտքում, եվրոպական երկրներում: 


Տնտեսական իրավիճակը, կարծում եմ, Ռուսաստանում ավելի կարևոր կլինի քարոզարշավի ժամանակ, քան անվտանգության հարցերը: Ահաբեկչական ակտերը պատահում են անընդհատ: Ո՞ւմ պետք է մեղադրել` նախագահի՞ն թե՞ վարչապտին: Կարծում եմ` սա ձեռնտու չէ Պուտինին, քանի որ նա է վարչապետը, և նա է պատասխանատու Ռուսաստանում անվտանգության համար:   


– Ռուսաստանը երաշխավորում է նախկին ԽՍՀՄ որոշ երկրների, օրինակ՝ Հայաստանի անվտանգությունը: Ինչպե՞ս կարող է մի երկիր, որը չի կարողանում ապահովել իր սահմանների և իր քաղաքացիների անվտանգությունը, դառնալ մեկ այլ երկրի անվտանգության երաշխավոր։


– Ռուսաստանը այլ երկրների սահմանների պաշտպանը չի կարող լինել: Ռուսաստանը հիմա համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ես չգիտեմ՝ արդյոք դա պարոն Մեդվեդևի քաղաքական  որոշո՞ւմն է, թե՞ ոչ:  Ռուսաստանը խնդիրներ ուներ Աբխազիայում և Հարավային Օսիայում: Եվ նա դիմեց ռազմական գործողությունների, ինչը զարմանալի էր, հատկապես հիմա, երբ Ռուսաստանը առավել ակտիվ է համագործակցում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ, քան նախկինում:  Հիմա իրավիճակը այլ է: Չես կարող անել` ինչ ուզում ես: Հիմա պետք է գործել միջազգային համատեքստում: 


– Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ցանկանում է ավելի հզոր ազդեցություն ունենալ նախկին ԽՍՀՄ երկրներում:


– Այո, Ռուսաստանը ունի արտաքին քաղաքական նկրտումներ, բայց նրա համար առաջնայինը ներքին իրավիճակն է: Ռուսաստանը պարտվեց Հարավային Օսիայում, որի անկախությունը աշխարհում, Ռուսաստանից բացի, ոչ ոք չճանաչեց:  Դա Ռուսաստանի սխալն էր: Ռուսաստանը նախ պիտի զբաղվի իր ներքին խնդիրներով` հզոր արտաքին քաղաքականություն ունենալու համար:   


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում