Սեուլի դատարանը ամերիկացի զինվորին դատապարտել է 6 տարվա ազատազրկման հարավկորեացի դեռահաս աղջկան բռնաբարելու մեղադրանքով:
The Washington post-ը տեղեկացնում է, որր Սեուլի կենտրոնական դատարանը Քևին Ռոբինսոնին դատապարտելուց առաջ` նոյեմբերին, 10 տարվա ազատազրկման էր դատապարտել ևս մի ամերիկացի զինվորի նույնատիպ հանցանքի համար:
Այս երկու դեպքերը երկրում հակաամերիկյան տրամադրություններ են առաջացրել, և ԱՄՆ պաշտոնյաները ստիպված են եղել ներողություն խնդրել:











































