«Խոսքի իրավունք» միավորումը կցանկանար շնորհավորել ընտրությունների առիթով քաղաքական ուժերին և հասարակությանը: Բայց, ցավոք մենք զրկված ենք այդ հնարավորությունից: Բավարավենք միայն առանձին անհատներին և ընրողներին շնորհավորելով՝ իրենց տեղամասում ճիշտ ընտրություն կատարելու համար:
Միավորման անդամների համար երբեք ինքնանպատակ չի եղել քննադատել: Այդ ամենը չի արվել զուտ քննադատության համար: Դրա հիմքում ընկած է միայն սրտացավությունը:
Հերթական անգամ կեղծվեցին ընտրությունները, հերթական անգամ բիրտ ուժ օգտագործվեց՝ փորձելով կոտրել ազնիվ պայքարողների ոգին: Կրակոցները, բռնությունները վստահված անձանց, լրագրողների և այլոց հանդեպ լիովին խայտառակեցին ընտրությունները և հուսահատեցրեցին դրական սպասելիքներ ունեցող մարդկանց:
Այսօր տարբեր գործիչներ փորձում են մամուլով մեզ համոզել, որ եղել են «աննախադեպ ընտրություններ»: Փոփոխությունները միայն բացատրվում էին ժամանակաշրջանի և տեխնոլոգիաների զարգացման հետ: Դրանք միայն արտաքին փայլ ունեցան և չփոխեցին ընտրությունների բուն էությունը Հայաստանում:
Նման ձևակերպումները այն պարագայում, երբ մուրաբայով, 5000 դրամով վաճառվում է մարդու ապագան, երբ մարդկանց սպառնում են հեռացնել աշխատանքից շատ ծիծաղելի են:
Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է հավատալ, որ կփոխվի: Սնանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում, բայց տվյալ պարագայում պարագայում պարտավոր ենք փոխել:
«Խոսքի իրավունքը» կոչ է անում տարբեր քաղաքական ճամբարներում գտնվող «մտածող» մարդկանց՝ հատկապես լրագրողներին, երիտասարդներին և մյուսներին դառնալ հանրության դեսպանը ԱԺ-ում, քանդել կարծրատիպերը քաղաքականության մեջ:
Խոսքի իրավունք միավորում








































