Tuesday, 09 06 2026
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Երիտասարդ ակտիվիստները կպարզեն ԱՕԿՍ շենքի հարևանությամբ կառուցապատման իրավական հիմքերը

Արդեն մի քանի ամիս է քաղաքացիական հասարակությունը պայքարում է ԱՕԿՍ-ի շենքի պահպանության վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեկտեմբերի 19-ի թույլտվության համաձայն, «Լոկալ դիվելոփրզ» ընկերությունը կարող է փոսորակ փորել ԱՕԿՍ շենքի հարևանությամբ, և ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստորագրությունը ևս տրված է Տարոն Մարգարյանի կողմից: Վարդան Գերավետյանի փաստմամբ` փոսորակը փորված է, սակայն ո՛չ շինարարության, ո՛չ քանդման աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ չկան:

Ըստ ակտիվիստի` «Լոկալ դիվելոփերզ» ընկերությունը, ի դեմս Սամվել Մայրապետյանի, նախատեսում է կառուցել 7 հարկանի հյուրանոցային համալիր, որի ճակատային մի մասը լինելու է Պուշկին փողոցի վրա, մյուս մասն ընկնելու է Աբովյան 3/1 շենքի հետնամասում մինչև Լալայանց փողոց, իսկ ԱՕՔՍ-ի շենքը Աբովյան 3-ն է: «Կառուցվելու է 7 հարկանի հյուրանոցային համալիր, բայց նախկինում խոսք է եղել նաև 12 հարկի մասին, այսինքն` չկա հաստատված նախագիծ, իսկ սա նշանակում է, որ 7-ը կարող է դառնալ 10, 15 և այլն, այսինքն` ինչպես հիմա նստել և ինչ-որ բաներ են որոշել կարող են անել նաև վաղը»,- նկատեց Վ. Գերավետյանը:

Մայիսի 5-ից տարածքում սկսել են իրականացնել քանդման աշխատանքներ. «Ես զանգահարել եմ թեժ գիծ, որից հետո ԳԱՍՔ-ից ներկայացուցիչ է եկել և արգելել քանդման աշխատանքները: Այսինքն` կատարում էին նախապատրաստական աշխատանքները, որ ամսի 7-ին փաստորեն քանդեն: Ամսի 7-ին մարդիկ ինձ զանգահարեցին 09.30-ի սահմաններում, հետո պարզվեց, որ հարվածել են ԱՕԿՍ շենքին և փլուզել շենքի մի մասը` Լալայանց փողոցի մի հատվածի հետնամասից:

Սա էր պատճառը, որ այսօր «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը «ԱՕԿՍ-ի շենքն իմն է» խորագրով քաղաքացիական բողոքի ակցիա անցկացրեց այսօր՝ 13:00-14:30-ին, Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ:

Ակցիայի շրջանակում մասնակիցները շարժվեցին դեպի Մշակույթի նախարարություն և հանդիպում ունեցան ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ: «Իրավական ոչ մի փաստաթուղթ նրանք չներկայացրին մեզ, քանի որ չունեն: Արև Սամուելյանն ասաց, թե պայմանավորվածություն են ունեցել, որ հետագայում ամրագրվի, սակայն կառուցապատողը շտապել է և շուտ է քանդել»: Վարդան Գերավետյանը մանրամասնեց` հավելելով, որ ինչպես միշտ, օրենքը խախտելով, անօրինական քանդման աշխատանքներ են իրականացրել, այն դեպքում, երբ ըստ ՀՀ օրենքի՝ քանդման աշխատանքների համար պետք է համապատասխան թույլտվություն լինի, ինչն իրենք այս պահին չունեն:

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը վստահեցրեց, որ իրենք պարզելու են ԱՕԿՍ շենքի հարևանությամբ նախատեսվող հյուրանոցի կառուցապատման իրավական հիմքերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ԱՕԿՍ շենքի հարևանությամբ տեղի ունեցող կառուցապատումը հերթական անօրինականություն որակեց:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում