The Telegraph-ի տեղեկացմամբ` բրիտանացի գերծանրքաշայիններ Դևիդ Հեյը և Դերեկ Չիսորան Լյուքսեմբուրգի բռնցքամատի ֆեդերացիայի կողմից տրված արտոնագրերով հուլիսի 14-ին կմենամարտեն Լոնդոնում: Հիշեցնենք, որ բռնցքամարտի ոլորտի կանոնակարգման Բրիտանական խորհուրդը վերջերս որակազրկել էր Չիսորային ոչ սպորտային պահվածքի համար, իսկ Հեյը 2011 թվականի ավարտին չի երկարաձգել իր գործող արտոնագրի ժամկետը:
Սակայն առևտրային ազատության օրենքից ելնելով` ֆեդերացիաները կարող են արտոնագրեր տալ արտասահմանում մենամարտեր անցկացնելու համար: Նշենք, որ Անգլիայում նման մենամարտը տեղի կունենա առաջին անգամ:
«Սա մարտահրավեր է Բրիտանական խորհրդին և մեր դիրքորոշումներին»,- հայտարարել է Խորհրդի գլխավոր քարտուղար Ռոբերտ Սմիթը:
Նշենք, որ այսօր Լոնդոնում տեղի կունենա բռնցքամարտիկների համատեղ մամուլի ասուլիսը: Ըստ սպասումների` մենամարտին ներկա կգնտվի մոտ 40.000 հանդիսատես: