Ազգային ժողովի պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցած 1 մլն 574 հզ. 430 քաղաքացիներից 53 հզ. 812-ի քվեաթերթիկներն անվավեր են եղել: «Առաջին լրատվական»-ն ընտրատեղամասերի հանձնաժողովներում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամներից հետաքրքրվեց, թե քվեաթերթիկներից մոտավորապես քանիսն են քաղաքացիները գիտակցաբար անվավեր դարձրել: Հիշեցնենք, որ «բոլորին դեմ» տող քվեաթերթիկում չկա:
Ներկայացուցիչների գնահատականով՝ քվեաթերթիկների մոտ 50-70 %-ը գիտակցաբար են անվավեր դարձվել: Այսինքն, քաղաքացիների մոտ 27-38 հազարն ընտրաթերթիկներում եղած բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու դաշինքներին դեմ է եղել, միաժամանակ, սակայն, չի ցանկացել իր քվեաթերթիկը «բախտի քմահաճույքին» թողնել:











































