Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին և ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, Թբիլիսիին 5 միլիոն դոլար է հատկացվելու Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի վերանորոգման համար,- տեղեկացնում է Trend-ը: Խետագուրին հայտնել է, որ գումարն ուղղվելու է կայանի ամբարտակի անվտանգության բարձրացմանն ու առաջին և հինգերորդ ագրեգատների ամբողջական վերանորոգմանը: Արդյունքում դրանցից յուրանքանչյուրի արտադրողականությունը կավելանա 30 տոկոսով: Նշված գումարից մեկ միլիոնը ուղղվելու է աշխատանքների իրականացման մոնիթորինգին: Դիմիտրովը համոզմունք է հայտնել, որ աշխատանքների ավարտին զգալիորեն կմեծանա Վրաստանի էներգետիկ անվտանգությունը: