ՀԱՕԿ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ տևական ընդմիջումից հետո ՀՀ բռնցքամարտի հավաքականը պահեստային կազմով այսօր գիշեր մեկնեց միջազգային մրցաշարի: Թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը Մոսկվա` օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի ավանդական հուշամրցաշարի է ուղեկցել հինգ մարզիկների:
Ռինգ կելնեն արարատցիներ Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Տիգրան Արմենակյանը (81 կգ), Գագիկ Գևորգյանը, Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60 կգ) և էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը:
Նպատակը մեկն է. հնարավորինս հարստացնել մեծ թվով մարզիկների մրցափորձը, որպեսզի ուժեղ մրցակցություն լինի բռնցքամարտիկների միջև ու լուրջ պայքար ծավալվի գլխավոր թիմ ընդգրկվելու համար: