Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդը Հաղթանակի օրվա կապակցությամբ, որը Եվրոպայում տոնում են մայիսի 8-ին, անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ են դրել:
Սարկոզին, որը այս արարողությունը կատարում է հինգերորդ և վերջին անգամ, երկրի զինանշանը դրել է գեներալ Շարլ դը Գոլի գերեզմանին:
Սարկոզիի կողմնակիցները, ովքեր հավաքվել էին Ելիսեյան դաշտերում, առիթը բաց չթողեցին և շնորհակակլություն հայտնեցին նախագահին կառավարման հինգ տարիների համար բղավելով` Նիկոլա, Նիկոլա:
Անցնելով Հաղթանակի հուշարձանի կողքով՝ Սարկոզին սեղմել է Օլանդի ձեռքը, այնուհետև ներկայիս և ընտրված նախագահները զինանշանը դրել են անհայտ զինվորի գերեզմանին:
Հետո նրանք սեղմել են վետերանների ձեռքը:
Պաշտոնական արարողությունից հետո Սարկոզին քայլելով գնացել է Ելիսեյան դաշտեր՝ իր կողմնակիցներին ողջունելու, ովքեր նրան դիմավորել են «շնորհակալություն» բղավելով:











































