Լոնդոնի օլիմպիական խաղերի կանանց բռնցքամարտի մրցաշարում ներկայացուցիչ ունենալու նպատակով է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը աշխարհի առաջնություն ուղեկցել Արմինե Սինաբյանին (60 կգ) և Աշխեն Սիմոնյանին (75 կգ):
Չինաստանի Քինհուանգդավո քաղաքում է մայիսի 11-19-ը անցկացվելու առաջնությունը: Օլիմպիական ուղեգրեր կշնորհվեն 1-3-րդ տեղ գրավողներին:
Աշխարհի կանանց առաջնության ընթացքին կհետևի նաև ԱԻԲԱ-ի ներկայացուցիչ Դերենիկ Գաբրիելյանը: