Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Այսօր միայն խելագարը կարող է պատերազմ սկսել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:


– Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը Աստանայի գագաթնաժողովից հետո որոշակի դադար է գրանցել։ Օրեր առաջ Հայաստանի-Ադրբեջանի-Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումն էլ ոչ մի նոր բան չտվեց կարգավորմանը: Պարոն Իսկանդարյան, հաշվի առնելով, որ 2011-ը Հայաստանում նախընտրական տարի է, կարելի՞ է մտածել, թե ՀՀ իշխանությունները ժամանակավոր դադար են խնդրել միջնորդներից ներքաղաքական հարցերով զբաղվելու համար:


– Իմ կարծիքով, դեռևս վաղ է խոսել նախընտրական շրջանի մասին, ավելի ուշ են լինելու դասավորությունները, և հետո, ղարաբաղյան կարգավորումը շատ դանդաղ ընթացող գործընթաց է, և դա ամենևին էլ Հայաստանից կախված չէ: Դեռևս 2008 թվից տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ջանքեր պետք է գործադրել ոչ թե հանգցնելու գործընթացը, այլ ավելի ակտիվացնելու: Միջազգային միջնորդներն ու միջազգային ուժերը, որոնք կանգնած են Ռուսաստանի հետևում, երբ վերջինս հանդիպումներ է կազմակերպում, իրենց առջև խնդիր ունեն կարգավորման գործընթացն ավելի կենդանի դարձնելու, մանավանդ որ, Աստանայում որոշակի ճգնաժամ արձանագրվեց: Հիշենք, որ 2006 թ. Մինսկի գործընթացը համարյա մահացել էր, և այն կյանքի կոչվեց անընդհատ կրկնվող նոր ֆորմատների տեխնոլոգիաներով:


– Ադրբեջանը անընդհատ փորձում է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը Մինսկի խմբից տեղափոխել այլ հարթակ, և հենց այդ նպատակին են ծառայում նաև ԵԽԽՎ-ում ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի գործադրած ջանքերը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այժմ ԵԽԽՎ Նախարարների խորհրդի նախագահն է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հնարավոր համարո՞ւմ եք, որ Չավուշօղլու-Դավութօղլու տանդեմը իրականացնի Ադրբեջանի ցանկությունը, և այդ ենթահանձնաժողովը սկսի ՄԽ-ին զուգահեռ գործել:


– Դավութօղլուին և Չավուշօղլուին միավորում է միայն այն, որ նրանք երկուսն էլ թուրք են, իսկ ֆունկցիոնալ իմաստով նրանք բացարձակապես տարբեր կառույցներ են ներկայացնում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի փորձերին՝ հանելու ԼՂ հարցի կարգավորումը Մինսկի խմբի ֆորմատից, դա նոր հանգամանք չէ և Դավութօղլուից ու Չավուշօղլուից ավելի շուտ է սկսվել, նրանք հասարակ պատգամավոր և քաղաքագետ էին, երբ այդ խնդիրը կար: Իսկ պատճառն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում գործում է կոնսենսուսի գաղափարը, և Հայաստանը հնարավորություն ունի ազդելու որոշման վրա, այստեղ կա վետոյի իրավունք: Բնական է, որ Ադրբեջանին դա դուր չի գալիս և հենց այդ պատճառով բանակցությունները ԵԱՀԿ-ից հանելու և այլ հարթակ` օրինակ ՄԱԿ տանելու փորձեր Ադրբեջանը անընդհատ իրականացնում է: Սակայն դրանք չեն կարող հաջողությամբ պսակվել, քանզի հստակ է, որ եթե դա տեղի ունենա, ապա կողմերի միջև համաձայնություն երբեք չի լինի, և բանակցային գործընթացը կմեռնի, այսօրվա դրությամբ այն պահպանել հնարավոր է բացառապես Մինսկի գործընթացի շրջանակներում: Հայտարարություններին, թե՝ ՄԱԿ-ը, Վրաստանը կամ էլի ինչ-որ մեկը կարող են փոխարինել Մինսկի ֆորմատը, կարելի է վերաբերվել զուտ որպես որոշակի հռետորիկայի և լրագրողական չափազանցությունների:


– Այնուամենայնիվ, ԵԽԽՎ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք:


– Ես չեմ կարծում, որ դրա հնարավորությունը մեծ է, սակայն որոշ հավանականություն կա: Տեսնենք:


– Տարածված կարծիք է, որ միջազգային ուժային կենտրոնները թույլ չեն տա, որ ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն ամեն օր իր ռազմական բյուջեի կրկնապատկման և քառապատկման մասին խոսում, գիտենք նաև այն, թե ինչ վիճակ է տիրում հայկական բանակում: Պարոն Իսկանդարյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուս-վրացական արագ պատերազմը կրկնվի նաև մեզ մոտ:


– Այն, թե ինչ է կատարվում ադրբեջանական ռազմական բյուջեում, և ինչ է տեղի ունենում հայկական բանակում, ֆենոմեններ են, որոնք կապված են Հայաստանում և Ադրբեջանում խնդիրների լուսաբանման տարբեր ձևերի հետ. սա տեղեկատվական պատերազմ է: Հայաստանի և Ադրբեջանի մամուլը գործունեության տարբեր օրենքներ ունի, մարդն էլ սովորաբար մամուլից է տեղեկություններ ստանում:  Եթե պարզապես համեմատենք հայտարարությունները, որտեղ նշված են վերջին հինգ տարվա ընթացքում ադրբեջանական ռազմական բյուջեի ավելացման տոկոսները, ապա կարելի է այնտեղ շատ զվարճալի բան գտնել, համաձայն որի՝ ռազմական բյուջեն արդեն ավելացել է մի քանի տասնյակ անգամ: Պետք է նայել՝ ինչպես է ավելացել, ինչ ճանապարհով, հատկապես ինչ զինատեսակ է գնվել, որտեղից է գնվել, ինչի համար է նախատեսված այդ զինատեսակը: Սակայն, ամեն դեպքում, պատերազմի վերսկսումը և զորքերի մարտունակությունը ոչ միայն և ոչ այնքան փողից է կախված, որքան զինծառայողների սոցիալական պաշտպանությունից, միջին սպայական անձնակազմի ձևավորումից, զորամասերի հարևանությամբ գտնվող մանկապարտեզների և այլ հաստատությունների առկայությունից, զինծառայողների ընտրության որակից և այլն: Ադրբեջանը աշխարհում միակ երկիրն է, որի պաշտպանության նախարարն ամենաերկարակյացն է: Շատ գործոններ կան, և դրանցից հանգում ենք այն հետևության, որ կա որոշակի հավասարակշռություն, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, աշխարհագրական, տարբեր երկրներում իրկանացվող լոբբինգի, տնտեսական հետաքրքրությունների, տարբեր երկրների ազդեցության: Այդ ընդհանրական, բազմաշերտ և բավականին բարդ հավասարակշռությունը թույլ չի տալիս մտածել, որ պատերազմը կարող է վերսկսվել: Պատերազմի իռացիոնալ սկիզբ կարող է լինել, ինչը բացառել հնարավոր չէ, սակայն դա քաղաքագետների վերլուծության գործը չէ, դա այլ օպերայից է: Իսկ ահա ռացիոնալ առումով Բաքվում ոչ մի նորմալ մարդ պատերազմ սկսելու հրաման չի տա։ Հասկանալի է, որ Երևանում՝ նույնպես: Պատերազմը կընթանա 3-5 օր, սահմանները նույն տեղում կմնան, կոչնչացվեն բոլոր նավթային ծրագրերի ենթակառուցվածքները, հարյուր հազարավոր փախստականներ կգնան Բաքու և իշխանությունը կվերացվի: Իհարկե, հետագայում այդ հավասարակշռությունը կարող է փոփոխվել, բայց այսօրվա դրությամբ պատերազմ կարող է սկսել միայն խելագարը:


– Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ձեր կարծիքով, բացի հրապարակային կողմից, ուրիշ ի՞նչ նպատակ ուներ այդ այցը:


– Ընդհանուր առմամբ, դա հերթական այց էր, որն, իմ կարծիքով,  որպես հարևան պետություններ չափազանց հազվադեպ է տեղի ունենում: Իհարկե աննորմալ է, երբ Վրաստանի նախագահն ավելի հաճախ լինում է Վաշինգտոնում, քան Երևանում: Իհարկե, Հայաստանն ու Վրաստանը բավականին խնդիրներ ունեն միմյանց հետ, ինչպես նաև բավականին հնարավորություններ, որպեսզի դրանց վրա աշխատեն անընդհատ: Նման հանդիպումները հենց այդ նշանակությունն ունեն: Պարզ է, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև քննարկվել է ամենաշոշափելի` կոմունիկացիաների խնդիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երկրները փաստացիորեն տարբեր կողմնորոշում ունեցող մոդելների մեջ են գտնվում: Իմ տանն այսօր կա գազ, և այդ գազը գալիս է Ռուսաստանից ու անցնում մի երկրի միջով, որի հետ Ռուսաստանը պատերազմի մեջ է եղել, և որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ու նաև Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմական բազա, և Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ավելին` Ռուսաստանից Հայաստան ոչ միայն օծանելիք և կարկանդակ է բերվում, այլ նաև տարբեր նշանակություն ունեցող շատ առարկաներ, և այդ ամենը մեզ հասնում է մի երկրի միջոցով, որի հետ Ռուսաստանը պատերազմել է: Պարզ է, որ դա ինքն իրեն տեղի չի ունենում, հենց այնպես ոչինչ չի լինում, դա պարզապես հրաշք է, որ նման ֆորմատը կարողանում են պահպանել: Եվ հենց նրա համար, որ այս ամենը կատարվի, տեղի են ունենում այդ հանդիպումները:


– Վերջին շրջանում Ռուսաստանը դարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը. այդ են վկայում հենց Ռուսաստանում և Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպվող հանդիպումները: Նախօրեին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո հարց է առաջանում, թե ինչքանո՞վ է ճիշտ մեր անվտանգությունը վստահել մի երկրի, որը չի կարողանում ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը:


– Համաձայն եմ, սակայն Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրը ինչ-որ մեկի վրա դրված չէ, եթե ԼՂ անվտանգության ապահովումը դրված լիներ միայն Ռուսաստանի, Ամերիկայի կամ էլ, ասենք, Պարագվայի վրա, ապա հարցեր կառաջանային: Այն, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, այլ օպերայից է. երկրում կարող են տեղի ունենալ տարբեր դեպքեր, բայց նա ի վիճակի է որոշակի գործողություններ կատարել: ԱՄՆ-ում տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, սակայն դա չի խանգարում Միացյալ Նահանգներին աշխարհի շատ երկրներում որոշակի դեր խաղալ: Ռուսաստան  էլ առայժմ ունի այն պոտենցիալը, որով կարող է որոշակի դեր խաղալ Հարավային Կովկասում: Իհարկե, եթե ԼՂ անվտանգությունը դրված լիներ որևէ մեկի վրա, ապա դա շատ ռիսկային կլիներ: Բայց ղարաբաղյան հակամարտությունը հավասարակշռության մեջ է գտնվում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ապահովում է ԼՂ անվտանգությունը, այլ այն պատճառով, որ այն շատ դժվար, բազմաշերտ գործոններից կազմված համակարգ է: Եվ հենց այդ բարդությունն է պատճառը, որ ԼՂ անվտանգությունը ապահովված է. երբ որ գործոններից մեկը դուրս գա՝ այդ հավասարակշռությունը կխախտվի:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում