Ինչպես հայտնի է, «Շալկե-04»-ի գլխավոր հակառակորդներից մեկն է Դորտմունդի «Բորուսիա»-ն: Ընդ որում, ակումբները ոչ թե առողջ մարզական, այլ սկզբունքային պայքար են մղում: Գերմանական մամուլի փոխանցմամբ` այդ մասին լավ է հիշում «Շալկե»-ի ռմբարկու Կլաաս-Յան Հունտելարը, ով հերքել է իր` «Բորուսիա» տեղափոխության մասին շրջանառության դրված լուրերը: Հոլանդացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ երբեք հանդես չի գա Դորտմունդի ակումբի կազմում:
«Ես ներկայացնում եմ «Շալկե»-ն և անգամ մտքովս չի անցնում «Բորուսիա» տեղափոխվել: Երբեք այդ թիմում չեմ խաղա: Իսկ ընդհանուր առմամբ, Գերմանիայում ինձ լավ եմ զգում, քանի որ այստեղ ինձ գնահատում և սիրում են: Հարցը միայն այն է, որ իմ թիմի կազմում հաջողություններ գրանցելու հնարավորություն ունենամ»,- նշել է հոլանդացին:









































