Հայաստանում, ինչպես հայտնի է, բիզնեսը գտնվում է մի քանի օլիգարխների ձեռքում, և նրանք տարիներ շարունակ ղեկավարում են իրենց ոլորտները՝ թույլ չտալով, որ այնտեղ մտնեն նոր գործարարներ։ Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանից փորձեցինք ճշտել՝ գերիշխող դիրք ունեցող սեփականատերերի անունները փոխվո՞ւմ են, թե՞ տարիներ շարունակ մնում են նույնը, ինչին նա պատասխանեց, որ հանձնաժողովը նախորդ տարվա վերջին ուսումնասիրություն է անցկացրել գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների շուկայում պարզելու համար՝ փոխվե՞լ են, թե՞ մնացել անփոփոխ, և արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից։