Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Երբ ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը


– Պարոն Մելքոնյան, նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպում: Դուք «ՀՀ լեզվի մասին» օրենքի փոփոխությանն ընդդիմացողներից էիք: Ի՞նչ հետևություններ եք անում:


– Ի սկզբանե մենք պետք է երկու խնդիր միմյանց հետ չշփոթենք. օտար լեզուների, այդ թվում` ռուսերենի կարևորությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց եթե որևէ օտար լեզու, այդ թվում` ռուսերենը, մտնելով մեր կենցաղ, այնքան պետք է խորանա, որ դուրս մղի մայրենին, պետական լեզուն, լավ է` մենք մնանք մեր հայերենի շրջանակներում, օտար լեզու չիմանանք, քան մոռանանք մայրենին և նախապատվությունը տանք որևէ օտար լեզվի, այլապես կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ վիճակում այսօր հայտնվել է Ղրղզստանը, որտեղ մայրենիով` ղրղզերենով, դպրոց գոյություն չունի, ամբողջն անցել են ռուսերենին:


– Որպես պատմաբան` պատմական ո՞ր ժամանակահատվածի հետ կարելի է համեմատել մեր ներկա փուլը, ի՞նչ վերլուծություններ եք արել: Ե՞րբ ենք մենք հայտնվում այսպիսի իրավիճակներում, երբ լեզվի գոյությունը կասկածի տակ է դրվում:


– Շատ հետաքրքիր հարց էր. պատմական ամենադժնդակ ժամանակահատվածում, երբ Հայաստանը մղձավանջային վիճակում է եղել (օրինակ` ուշ միջնադարում), մեր ամբողջ գրագրությունը, գրականությունը, մատենագրությունը, ամեն ինչ արվել է մայրենիով: Օտար տիրապետության պայմաններում շատ հետաքրքրական է, որ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ առավել ևս մտավորականությունը, որը համարվում է տվյալ լեզվի դասական տարբերակի կրող, միշտ նախապատվությունը մայրենիին են տվել: Զարմանալիորեն պետականության պայմաններում (ընդ որում` պետականություն ասելով` ի նկատի ունեմ ե՛ւ առաջին հանրապետությունը, ե՛ւ երկրորդ հանրապետությունը), առաջին հանրապետության ժամանակ 19 թվականի դեկտեմբերին ընդունվեց Լեզվի մասին օրենքը: Բնականաբար, երկուսուկես տարվա ընթացքում հնարավոր չէր այն արմատապես մտցնել կիրառության մեջ, գործավարության լեզու դարձնել, և ռուսերենը շարունակում էր տիրապետել, ռուսական կայսերական օրենքների ժողովածուն շարունակում էր մնալ գործողության մեջ, և փոխարենը նորը չստեղծվեց: Ինչ վերաբերում է խորհրդային շրջանին, այնտեղ էլ, բնականաբար, էլի նախապատվությունը տրվում էր ռուսերենին, որովհետև Մոսկվայի հետ կապը մշտապես իրականացվում էր այդ լեզվով, բայց դա ինչ-որ տեղ հասկանալի էր: Անկախ պետականության պայմաններում ինձ համար անհասկանալի է: Առաջին գծում պետք է լինի մայրենին, և այն կատարյալ տիրապետելուց հետո նոր պետք է անցնենք այլ լեզուների: Որևէ օտար լեզվի իմացություն մայրենի լեզվի հաշվին ինձ համար անընդունելի է: Այսօր մեր Երևանի պատկերը պետք է արմատապես փոխել: Ցանկությունս է, որ իսկապես մի օր տեսնեմ Երևանը դարձել է ՀՀ մայրաքաղաք, և օտարալեզու վահանակները (անգլերենից մինչև ռուսերեն) փոխարինվել են հայերենով: Բերեմ Վրաստանի օրինակը` «ֆ » տառը չունեն, «ֆանտա» բառը թարգմանում են վրացերենով` «փանթա», գրում են միայն «փանթա»: Մեզանում, սակայն, գործարարը, դեռ իր բիզնեսը չստեղծած, խանութի, գրասենյակի ցուցանակները պատվիրում է օտար լեզվով: Միշտ պետք է այդ ցուցանակների վրա գերակշռի օտար լեզվով վերտառությունը, հայերենը կարող է խեղճուկրակ տեղ ունենալ: Մեզանում զարմանալի օտարամոլության դրսևորում է, որ ուրիշների մոտ երևի թե չես կարող գտնել:


– Սաակաշվիլին օրերս Հայաստանում էր: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթը ռուսերենով կառուցեց, որից հետո Սաակաշվիլին իր ելույթը վրացերենով է կառուցել, նշել, որ ժողովուրդները պետք է իրենց ազգային լեզվով խոսեն: Սերժ Սարգսյանը, հասկանալով պահը, հայերեն է իր խոսքը կառուցել: Սաակաշվիլին, տեղյակ լինելով մեզ մոտ լեզվի հետ կապված խնդիրներին, կարելի է ասել` հորդորեց մայրենին պահպանել:


– Այն, որ Վրաստանում մայրենիի տեղն ու դերը շատ ավելի ընդգծված է, դրանում երկրորդ կարծիք չկա: Մշտապես լինելով Վրաստանում` դրանում համոզվել եմ: Մեզանում խորհրդային ժամանակների իներցիայով շարունակում ենք ռուսերենին նախապատվություն տալ, և զուգահեռաբար գլոբալիզացիայի պայմաններում դրան գումարվել է անգլերենը: Արդյունքում հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր մայրենին արդեն հարվածների է ենթարկվում նաև անգլերենի կողմից: Քավ լիցի, որևէ բան չունեմ ո՛չ անգլերենի, ո՛չ ռուսերենի դեմ, բայց մեզանում զարմանալի հոգեբանություն է, երբ ասում են` երեխաս փայլուն անգլերեն է խոսում կամ փայլուն ռուսերեն է խոսում, չես կարող հայ ծնողից լսել, որ հպարտանա` իր երեխան անսխալ հայերենով է խոսում: Սա ստրկամիտ հոգեբանություն է, որը, ցավոք սրտի, անկախության 20-րդ տարում շարունակվում է մեզանում գոյատևել: Բնականաբար, այս հոգեբանությունն էլ գնում է դեպի իշխանություն, մանավանդ այնտեղ, երբ մեկ այլ երկրի ղեկավարը կարող է ակնարկել, որ իր լեզուն նահանջ է արձանագրել Հայաստանում, բնականաբար, մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դառնում և փորձում հաճոյանալ այս կամ այն երկրի ղեկավարի ցանկությանը և արձանագրել, որ իբր Հայաստանում ռուսերենը նահանջ է ապրել: Ես այդ կարծիքին չեմ, և ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ ռուսերենը պետք է դուրս մղել, բայց հայերենը պետք է փայլուն իմանալ, այսինքն` երեխայի մտածողությունը նախ պետք է հայերենով ձևավորվի, որից հետո նոր ցանկացած լեզու կարող ես շրջանառության մեջ դնել:


– Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ Կրիվոպուսկովը նշում է, որ ռուսաց լեզուն մեր անվտանգության լեզուն է:


– Ինձ համար ընդունելի չէ, ամեն երկրի անվտանգությունը նրա մայրենիի մեջ է: Հիշենք, որ պահպանողական հոսանքը (19-րդ դարի 40-50-ական թթ.) ասում էր, որ ազգի ողնաշարը, սյունը կազմում են երկու հանգամանք` լեզուն և եկեղեցին: Եվ հիմա փոխել մեկ այլ տարբերակով, ասել, որ մեր երկրի անվտանգությունը մեկ այլ երկրի պետական լեզվի շրջանառությամբ է պայմանավորված` իհարկե համաձայն չեմ դրա հետ: Այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ չենք ասում, որ Ռուսաստանի անվտանգությունն անգլերենի իմացության մեջ է կամ որպես պետական երկրորդ լեզու շրջանառության մեջ դնելու մեջ է: Բնականաբար, ես գտնում եմ, որ նման մոտեցումն անընդունելի է:


– Փաստորեն, Դուք այն կարծիքին եք, որ քաղաքապետի քայլը դատապարտելի՞ է:


– Եթե այլ լեզվի ուսուցումը պետք է լինի հայերենի հաշվին, ինձ համար անընդունելի է, բայց եթե քաղաքապետարանի աշխատակիցը նորմալ հայերենով կարողանում է հաղորդակցվել և դրանից հետո անհրաժեշտություն կա անցնելու ռուսերենի լրացուցիչ դասավանդմանը, ես դրան դեմ չեմ, բայց ոչ հայերենի հաշվին: Բայց եթե հանկարծ ռուսերենը պետք է քաղաքապետարանում մտնի որպես գործավարության լեզու (իհարկե կասկածում եմ), անշուշտ, ինձ համար անընդունելի է:


– Իսկ ըստ Ձեզ, նման օրենքները, որոշումները ո՞ւր կարող են տանել երկիրը:


– Եթե ստեղծվում է մի նախադեպ, որ օտարալեզու դպրոց է բացվում, տվյալ դեպքում մեր ռազմավարական դաշնակցին հաճոյանալու համար մենք նախապատվությունը տվեցինք ռուսական մի տասը դպրոցի, քաղքենիական խավը նախապատվությունը պետք է տա անգլերենին (առանց վարանելու ասեմ, որ Հայաստանում ապրողների մի զգալի մասի ուղեղները Լոս Անջելեսում է), մի քանի հատ էլ անգլիալեզու դպրոց կբացեն, ինչպես նաև արաբական, թուրքական, իսպանական, ֆրանսիական դպրոցներ: Իսկ հետո ամեն ինչ կկորցնենք, պետականությունը կկորցնենք: Ինչպե՞ս եք պատկերացնում հայ-ադրբեջանական ռազմաճակատի առաջին գծում կանգնած այն զինվորին, որն ունի ֆրանսիական, արաբական, չուչմեկական կրթություն, եթե նա հայ չէ, նրա հոգին «մխտռված» է, նա փոխված է այն իմաստով, որ կիսով չափ է այլևս հայ, նա այլևս հայ հերոսին չի դիտարկում չափանիշ, և բնականաբար այս ամենը անվտանգության խնդիր է. երկրորդ կարծիք չկա այստեղ:


– Անվտանգության լուրջ խնդիր ունե՞նք:


Ես բազմիցս ասել եմ, որ այդ անվտանգության խնդիրը միշտ էլ եղել է, բայց դա միայն անվտանգության խնդրի հետ չպետք է կապենք. լեզուն մտածողություն է, նկարագիր, որը քաղաքացի է ձևավորում և առանց այդ գլխավոր բաղադրիչի` չի կարող ձևավորվել Հայաստանի քաղաքացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում